Այս դեպքում նույնիսկ տնային կալանքը կարող է մեղմ համարվել, ծանր հանցագործություն է եղել. Աշոտ Փաշինյան
 |news.am|
16:51 - 05 հունիսի, 2023

Այս դեպքում նույնիսկ տնային կալանքը կարող է մեղմ համարվել, ծանր հանցագործություն է եղել. Աշոտ Փաշինյան |news.am|

news.am: Եթե ես խափանման միջոցի վերաբերյալ բան չեմ ասում, դա չի նշանակում, որ պաշտպանական կողմը պետք է մաքսիմալիստական մոտեցումներով հարցին մոտենա: Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, դատական նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը:

«Նույնիսկ քննարկման ենթակա չէ, տեղին չէ ասելը, որ խափանման միջոց կալանքից պետք է անցում կատարվի ազատության։ Պաշտպանական կողմը մինչեւ դատավարության  անցնելն ակնհայտ փորձում է տեղի ունեցածին, որին ես ինքս հանցանք եմ անվանում տարբեր մանիպուլատիվ որակումներով ասում է, թե միջադեպ է տեղի ունեցել ու մենք դա հանրայնացրել ենք: Այս փուլում ես ինձ թույլ չեմ տա մեղադրանքին չեմ անդրադառ, բայց պաշտպանական կողմը անդրադառնում է, ինչ-որ որակումներ է տալիս, որը, ըստ էության, կարող է խանգարել դատավարությանը»,-ասաց նա:

Փաշինյանը հայտարարեց, որ պաշտպանական կողմի շատ հայտարարություներ չեն համապատասխանում իրականությանը. «Տիկին Գայանեն շատ աղմկահարույց դեպքերի հետ է կապվել: Այդ միջադեպը, որ տեղի է ունեցել, այդ պահին ինքը դատարանից էր դուրս գալիս այն պատճառով, որ ինքը պաշտոնատար անձանց մուտքը արգելել էր «Եռաբլլուևր» Ի՞նչ վարքագծի մասին է խոսքը: Այն խումբը, այն կազմակերպությունը, որի անունը ես ինքս չգիտեմ, որոնք այդ պահին գտնվում էին այդտեղ, այդ կազմակերպությունը հայտնի է հանրային սպառնալիքներ, մանկապարտեզներ պայթեցնելու հայտարարություններ անելով, ու պաշտպանական կողմը եկել, այնպես է նրանց մասին խոսում, կարծես ակադեմիկոսների ու գիտնմականների  մասին է խոսքը, որոնք ամբողջ օրը մաթեմատիկայով են զբաղված»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է նրան, որ ինքը խափանման միջոցի հետ կապված առաջարկություն չունի, Աշոտ Փաշինյանն ասաց. «Չունեմ այն պատճառով, որ ենթադրում էի, որ պաշտպանական կողմն ավելի համագործակցող մոտեցում ցույց կտա եւ կարիք չի լինի դրան անդրադառնալ: Եթե պաշտպնական կողմն այս մոտեցումն է որդեգրել, շատ բարի, ուրեմն իմ մոտեցումն այն է, որ նույնիսկ տնային կալանքը կարող է նաեւ մեղմ համարվել»,-հայտարարեց Փաշինյանը՝ հավելելով, որ տեղի ունեցած ծանր հանցագործություն, որը նախատեսում է 4-8 տարի ազատազրկում:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Գրիգորի Հովհաննիսյանի, այսօր բեկանել է Աշոտ Փաշինյանի գործով մեղադրյալ Գայանե Հակոբյանի (Ազգուշ Մարտիրոսյան) կալանքի դեմ նրա պաշտպանների բողոքն ու որոշել փոխել նրա խափանման միջոց կալանավորումը տնային կալանքով։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել