Վլադիմիր Զելենսկին ժամանել է հեղեղումներից տուժած Խերսոնի շրջան
 |azatutyun.am|
16:31 - 08 հունիսի, 2023

Վլադիմիր Զելենսկին ժամանել է հեղեղումներից տուժած Խերսոնի շրջան |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Խերսոնի շրջան, որտեղ Կախովկայա ՀԷԿ-ի ամբարտակի ոչնչացման հետևանքով մեծ թվով բնակավայրեր հայտնվել են ջրի տակ:

Զելենսկին մասնակցել է ամբարտակի ոչնչացման հետևանքների վերացման հարցով հանձնաժողովի նիստին, որի օրակարգում բնակչության տարհանման, հեղեղված բնակավայրերում արտակարգ կացությունից բխող գործողությունների կարգավորման, բնապահպանական և ռազմական իրավիճակի հարցերն են:

Կախովկա հիդրոէլեկտրակայանի ամբարտակը պայթեցվել է հունիսի 5-ի լույս 6-ի գիշերը: Այդ գրավված շրջանում Մոսկվայի կողմից Նովայա Կախովկա ավանի ղեկավար նշանակված Վլադիմիր Լեոնտևը հայտնել է 5 զոհվածների և 41 տուժածների մասին:

Ուկրաինան, Եվրամիությունը և Մեծ Բրիտանիան ամբարտակի ոչնչացման համար մեղադրել են Ռուսաստանի իշխանություններին, նշելով, որ դրա նպատակն է կանխել ուկրաինական բանակի հակագրոհը:

Մոսկվան հերքում է մեղադրանքը և պնդում է, որ ամբարտակը ոչնչացվել է Ուկրաինայի կազմակերպած ռազմական դիվերսիայի հետևանքով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել