Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացին պետք է աջակցել․ ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի փոխնախագահ |tert.am|
19:49 - 08 հունիսի, 2023

Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացին պետք է աջակցել․ ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի փոխնախագահ |tert.am|

tert.am: Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացին պետք է աջակցել ու ջանքեր գործադրել խաղաղության համար։ Այս մասին Բաքվում լրագրողներին հայտնել է ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի փոխնախագահ, համակարգող ծառայության նախագահ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Մանիլովը։

«Հեռանկարներ միշտ կան, ու միշտ պետք է ձգտել դրան»,- ասել է Մանիլովը։

Նա նշել է, որ Հայաստանի սահմանապահ ծառայությունը նույնպես մասնակցել է ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի 86-րդ նիստին, որն այսօր տեղի է ունեցել Բաքվում։

«Հուսով եմ, որ հաջորդ հանդիպմանը, որը կկայանա Հայաստանում, ներկա կլինի նաև Ադրբեջանի պատվիրակությունը»,- հավելել է նա։

Բաքվում այսօր ընթանում է ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի 86-րդ նիստը։ Նիստին մասնակցում են նաև Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ադրբեջանի սահմանապահ զորքերի ներկայացուցիչները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել