Շատվանի երեխաներն առնետների հետ «դաս են սովորում» |hetq.am|
11:23 - 29 նոյեմբերի, 2019

Շատվանի երեխաներն առնետների հետ «դաս են սովորում» |hetq.am|

hetq.am։ Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի երեխաները երբեմն իրենց դասաժամերին հյուրընկալում են մկներին ու առնետներին։ Երեխաները կատակում են՝ նրանց հետ դասերն աշխույժ են անցնում։

«Եղել է, որ դասի ժամանակ մուկը վազել է, ես ինքս սկսել եմ գոռգոռալ»,- ցույց տալով 4-րդ դասարանը՝ պատմում է աշխարհագրության և հասարակագիտության ուսուցչուհի Սիրանուշ Փիլոյանը։

Շատվանը Ադրբեջանի տարբեր շրջաններից բռնագաղթած հայ ընտնաիքներով է բնակեցվել 1988-ին։ 1997թ․ից դպրոցում պատմություն դասավանող Ֆլորա Աթաջանյանը պատմում է, որ դպրոցում մասնակի վերանորոգումներ իրականացվել են տարբեր կազմակերպությունների միջոցով, սակայն հիմնովին այն չի վերանորոգվել։ Դասասենյակները, կահույքը նորացման խիստ կարիք ունեն։

Դպրոցը չունի հանդիսությունների դահլիճ, կահավորված գրադարան, սպորտդահլիճ։

Հանդիսությունների հին սրահը փլատակի է վերածվել, և ծնողներն այն տեսքի են բերում վերջին զանգի արարողությունն անցկացնելու համար։

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել