Մհեր Գրիգորյանն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակը
12:20 - 13 հունիսի, 2023

Մհեր Գրիգորյանն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ 

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը և տրանսպորտային ապաշրջափակման ուղղությամբ առկա զարգացումները:

Անդրադարձ է կատարվել մասնավորապես Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղային հաղորդակցության վերականգման և կազմակերպման հեռանկարներին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել