Հնդկաստանի հյուսիս-արեւելքում ջրհեղեղներից տուժել է գրեթե կես միլիոն մարդ |news.am|
11:52 - 23 հունիսի, 2023

Հնդկաստանի հյուսիս-արեւելքում ջրհեղեղներից տուժել է գրեթե կես միլիոն մարդ |news.am|

news.am: Հնդկաստանի հյուսիս-արեւելքում մոտ կես միլիոն մարդ տուժել է հորդառատ անձրեւների հետեւանքով․ ճանապարհները վերածվել են գետերի, հեղեվել են գյուղերը, հայտնում է CNN-ը։

Ասամ նահանգի 22 շրջաններում ապրող ավելի քան 495 հազար մարդ տուժել է ջրհեղեղից, նշվում է նահանգի աղետների հետեւանքների վերացման վարչության հայտարարությունում։

Մոտ 14,000 մարդ տարհանվել է օգնության ճամբարներ հորդառատ անձրեւներից հետո, որոնք պատճառ են դարձել Ասամով անցնող  Բեկա գետի վարարմանը։ Առնվազն մեկ մարդ մահացել է, հայտնել են պետական ​​պաշտոնյաները։

Ավելի քան 31 միլիոն բնակչություն ունեցող Ասամ նահանգը հորդառատ անձրեւների եւ ջրհեղեղների է ենթարկվում հնդկական մուսսոնային սեզոնի ընթացքում, որը կարող է տեւել ապրիլից մինչեւ սեպտեմբեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել