Նազելի Բաղդասարյանը նշանակվել է վարչապետի մամուլի քարտուղար
16:56 - 23 հունիսի, 2023

Նազելի Բաղդասարյանը նշանակվել է վարչապետի մամուլի քարտուղար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Նազելի Բաղդասարյանին վարչապետի մամուլի քարտուղար նշանակելու մասին:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Նազելի Բաղդասարյանին նշանակել վարչապետի մամուլի քարտուղար»,- նշված է որոշման մեջ։

Մեկ այլ որոշմամբ Նիկոլ Փաշինյանն ազատել է Նազելի Բաղդասարյանին վարչապետի օգնականի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Նազելի Բաղդասարյանին ազատել վարչապետի օգնականի պաշտոնից»,- նշված է որոշման տեքստում:

Հիշեցնենք, որ Նազելի Բաղդասարյանը 2021 թվականի նոյեմբերի 8-ից զբաղեցնում էր Շիրակի մարզպետի պաշտոնը, որից 2023 թվականի 25-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել։ Իսկ արդեն փետրվարի 16-ին նշանակվել էր վարչապետի օգնական։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել