«Դատավորները հնարավորություն կունենան իրենց ժամանակն ու ռեսուրսները հատկացնել իրական վեճեր լուծելուն»․ Գրիգոր Մինասյան |aravot.am|
13:08 - 26 հունիսի, 2023

«Դատավորները հնարավորություն կունենան իրենց ժամանակն ու ռեսուրսները հատկացնել իրական վեճեր լուծելուն»․ Գրիգոր Մինասյան |aravot.am|

aravot.am: Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում քննարկվում է Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ կից նախագծերի փաթեթը։ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ասաց, որ փաթեթով առաջարկվում է ընդհանուր իրավասության դատարանին ենթակա գումարի բռնագանձման որոշ քաղաքացիական գործեր հանձնել նոտարների իրավասությանը։ Ըստ նախարարի՝ նման գործերով դատավորն, ըստ էության, արդարադատություն չի իրականացնում, վեճ չի լուծում։

«2020-2022 թվականներին ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել 441 հազար հայցադիմում, որից մոտավորապես 395 հազարը եղել են հենց նմանատիպ գործեր։ Այս գործերն այժմ քննում են դատարանում, եւ օրենքը սահմանում է, որ այս վեճերը պետք է լուծարվեն երեք ամսվա ընթացքում։ Եվ ստացվում է, որ դատարանները ծանրաբեռնվում են այս փոքր գործերով, ինչի հետեւանքով տուժում են նույն դատավորի վարույթում գտնվող այլ կարեւոր գործերը։ Նշված պատճառով կառավարության ծրագրով կարեւորվեց փոքր գործերը դուրս բերել դատարաններից եւ մտածել դրանց այլընտրանքային լուծումների մասին։ Այս քայլին գնալով՝ դատավորներն արդեն հնարավորություն կունենան իրենց ժամանակն ու ռեսուրսները հատկացնել իրական վեճեր լուծելուն»,- ասաց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել