Վերելակում իմ և Ալիևի հետ Հայրապետովն է եղել, ընդդիմությունը կարող էր նրան հարցնել այդ մասին․ Փաշինյան
 |news.am|
13:12 - 27 հունիսի, 2023

Վերելակում իմ և Ալիևի հետ Հայրապետովն է եղել, ընդդիմությունը կարող էր նրան հարցնել այդ մասին․ Փաշինյան |news.am|

news.am: Երբ Ադրբեջանի նախագահի հետ 2019 թվականին վերելակով Դուշանբեում բարձրացանք, երրորդ մարդը մեզ հետ Գրիգորի Հայրապետովն էր, չորրորդ մարդու տեղ չկար։ Այս մասին, այսօր՝ հունիսի 27-ին, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ընդդիմության ներկայացուցիչները փորձում էին ներկայացնել, որ դավադիր խոսակցություն է եղել։ Այդ ժամանակ Հայրապետովին ազատել էի աշխատանքից։

Այդ խոսակցությանը ինքն էլ է ներկա եղել։ Ընդդիմությանն ասացի՝ իրեն հրավիրեք, այլևս հրամանի ներքո չի, ծառայության մեջ չի, իմացեք, թե ինչ կարող էր լինել վերելակում։ ՊՊԾ-ն կարող է տեղյակ լինել, որ քայլելիս ինչ որ բան խոսեն, բայց բանակցային բովանդակությանը, որ փակ սենյակում է, ՊՊԾ-ն չի կարող տեղյակ լինել, դա իրենց գործը չի»,-նշեց Փաշինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել