Սիրիայի թուրքամետ զինյալների շտաբում Էրդողանի ու Աթաթուրքի նկարներն են |ermenihaber.am|
11:52 - 03 դեկտեմբերի, 2019

Սիրիայի թուրքամետ զինյալների շտաբում Էրդողանի ու Աթաթուրքի նկարներն են |ermenihaber.am|

ermenihaber.am:  «Սիրիայի ազատ բանակ» (ÖSO-ՍԱԲ) կոչվող սիրիական հակակառավարական զինված խմբավորման հրամանատարները Թուրքիային իրենց հավատարմություն ցույց տալու համար հրամանատարական շտաբում փակցրել էին Էրդողանի նկարը: Սակայն վերջերս ՍԱԲ-ն ավելի առաջ է գնացել. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկարի կողքին շտաբի պատին փակցրել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի նկարը:

Հաղորդվում է, որ Աթաթուրքի նկարը կախված է ՍԱԲ-ի ենթակայության տակ գործող «Համզա» կոչվող գումարտակի՝ Հալեպի նահանգի Ալ Բաբ քաղաքում գտնվող շտաբում: Նշվում է, որ այդ շտաբը նախկինում եղել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության սպանված առաջնորդ Աբու Բաքըր Ալ-Բաղդադիի նստավայրը:

Ալ-Բաբը թուրքական զինված ուժերի ու ՍԱԲ-ի զինյալների վերահսկողության տակ է անցել 2016թ. Թոուրքիայի կողմից իրականացված «Եփրատի վահան» կոչված ռազմագործողության հետևանքով: Սկսյալ 2016-ից Թուրքիան ակտիվ քայլեր է ձեռնարկում այդ շրջանում ժողովրդագրական պատկերը փոխելու և իր ազդեցությունը մեծացնելու համար: Անկարան այդ տարածքներում բացում է թուրքական մզկիթներ, դպրոցներ, մանկապարտեզներ ու համալսարանի ֆակուլտետներ:

 

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել