«Հայաքվե»-ն թերևս վերջին շրջանում հանրային համաձայնության ներքո իրականացվող հաջողված քաղաքացիական նախաձեռնություններից է․ «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ»
09:26 - 05 հուլիսի, 2023

«Հայաքվե»-ն թերևս վերջին շրջանում հանրային համաձայնության ներքո իրականացվող հաջողված քաղաքացիական նախաձեռնություններից է․ «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ»

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորեւ. 

««Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը ողջունում է բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են մեր ժողովրդի համար այս ծանր ժամանակահատվածում համազգային համախմբմանն ու միասնականության դրսևորմանը:

«Հայաքվե»-ն թերևս վերջին շրջանում հանրային համաձայնության ներքո իրականացվող հաջողված քաղաքացիական նախաձեռնություններից է, որի նպատակը Արցախի հանձնումը քրեականացնելն է և օրենքի ուժով այն արգելափակելը: Ցավով ենք փաստում, որ նման նախաձեռնության առիթը Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունների կողմից վարվող ապազգային քաղաքականությունն է, որը Արցախը տանում է կործանման։ «Հայաքվե»-ն այդ սպառնալիքը իրավական ճանապարհով չեզոքացնելու կարևոր գործընթաց է, որում հաջողելու համար անհրաժեշտ է բոլորիս մասնակցությունը:

Մենք ողջունում և «Հայաքվե»-ին ամեն կերպ աջակցելու կոչ ենք հղում ՀՀ տարածքում բնակվող բոլոր արցախցիներին, ծագումով արցախցի բոլոր ՀՀ քաղաքացիներին, Հայաստանի բոլոր մարզերում ու մայրաքաղաք Երևանում ապրող մեր քույրերին ու եղբայրներին: Արևմտյան Հայաստանում իրականացված ցեղասպանությունը 100 տարի անց սպառնում է կրկնվել նաև Արևելյան Հայաստանում և այն կասեցնելու ճանապարհին Արցախը գլխավոր, բայց միակ փորձությունը չէ, մենք իրավունք չունենք կրկնելու 20-րդ դարասկզբի մեր պառակտվածության ու հատվածականության սխալները:

Խոնարհվելով մեր հերոսացած նահատակների հիշատակի առջև,Հանուն պաշարված Արցախում պայքարը շարունակող 120 հազար հայերի, Ասում ենք՝ Արի՛, ստորագրի՛ր և պաշտպանի՛ր «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության առաջարկած օրենսդրական նախագիծը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել