«Տոկիո-2020»-ի պատվո հարթակները կպատրաստվեն վերամշակված աղբից |tert.am|
05:47 - 18 հունիսի, 2019

«Տոկիո-2020»-ի պատվո հարթակները կպատրաստվեն վերամշակված աղբից |tert.am|

tert.am։ Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մեդալակիրների համար նախատեսված պատվո հարթակներն առաջին անգամ կպատրաստվեն Ճապոնիայից և Խաղաղ օվկիանոսի ափերից հավաքված պլաստմասից ու պլաստիկե շշերից: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:

Տոկիո-2020-ի կազմակերպիչների խոսքով` 100 պատվո հարթակ պատրաստելու համար անհրաժեշտ կլինի 45 տոննա հումք: Առաջիկայում Ճապոնիայի մթերային խանութներում կտեղադրվեն անհրաժեշտ աղբի հավաքման համար նախատեսված 2000 կետեր: Տոկիո-2020-ի Գործկոմն արդեն հավանություն է տվել այդ նախագծին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել