WADA-ն 4 տարով Ռուսաստանին զրկել է Օլիմպիական խաղերին և առաջնություններին մասնակցելու իրավունքից |tert.am|
12:01 - 09 դեկտեմբերի, 2019

WADA-ն 4 տարով Ռուսաստանին զրկել է Օլիմպիական խաղերին և առաջնություններին մասնակցելու իրավունքից |tert.am|

tert.am: Փարիզում դեկտեմբերի 9-ին Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) գործադիր կոմիտեն ռուսաստանցի մարզիկների նկատմամբ չորս տարվա պատժամիջոցներ կիրառելու մասին վերջնական որոշում է կայացրել, գրում է kp.ru գործակալությունը:

Ռուսաստանի հավաքականին զրկել են միջազգային խոշոր մրցաշարերին` այդ թվում նաև Տոկիոյի 2020 թվականի ամառային Օլիմպիական խաղերին և աշխարհի առաջնություններին մասնակցելու իրավունքից: Նշվում է նաև, որ այս ընթացքում Ռուսաստանը կզրկվի խոշոր միջազգային մրցումներ անցկացնելու, ինչպես նաև դրանց անցկացման համար հայտ ներկայացնելու իրավունքից:

Այժմ ռուս մարզիկները կարող են ելույթ ունենալ միայն չեզոք դրոշի ներքո:

Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) գործադիր կոմիտեի որոշումն ուժի մեջ կմտնի 2020 թվականի հունվարի 1-ին:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել