Փաշինյանի ելույթը ցույց է տալիս ՀՀ-ի մտադրությունը՝ խոչընդոտելու խաղաղության պայմանագրի բանակցություններին․ Ադրբեջանի ԱԳՆ
 |tert.am|
21:54 - 20 հուլիսի, 2023

Փաշինյանի ելույթը ցույց է տալիս ՀՀ-ի մտադրությունը՝ խոչընդոտելու խաղաղության պայմանագրի բանակցություններին․ Ադրբեջանի ԱԳՆ |tert.am|

tert.am: Ադրբեջանի Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը պատասխանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

 «Այն, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 20-ին կառավարության նիստին իր ելույթում ևս մեկ անգամ ընդգծեց Լաչինի ճանապարհի վերաբերյալ վերջին 8 ամիսների ընթացքում իրենց կրկնած պնդումները՝ անդրադառնալով Բրյուսելում ղեկավարների մակարդակով հանդիպմանը, ցույց է տալիս Հայաստանի մտադրությունը՝ խոչընդոտելու խաղաղության պայմանագրի բանակցություններին, որոնք վերջին շրջանում առաջ են գնում իրենց քաղաքական նպատակներով» (չակերտները - Tert.am),- հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը նշել է, որ հայկական կողմից «Աղդամ-Խանքենդի» (Ակնա-Ստեփանակերտ, չակերտները - Tert.am) ճանապարհի օգնագործման մերժումը վկայում է տարածաշրջանում «լարված հումանիտար իրավիճակի» մասին հայտարարության «անհիմն լինելու և Ադրբեջանի տարածքում անօրինական գործունեությունը շարունակելու Հայաստանի մտադրության մասին» (չակերտները - Tert.am)։ 

Ադրբեջանական կողմը նշել է, որ «շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատմամբ ու հանդիսանում է բանակցային գործընթացի ակտիվ կողմ» (չակերտները - Tert.am)։

«Եթե հայկական կողմը շահագրգռված է խաղաղությամբ, ապա պետք է հրաժարվի խաղաղության գործընթացին խոչընդոտող ջանքերից» (չակերտները - Tert.am),- ասված է Բաքվի հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել