Մի կերպ է ԿԽՄԿ-ին հաջողվել ադրբեջանցիներին համոզել, որ ՀՀ տեղափոխվող արցախցիների բուժզննումը չկազմակերպեն տեսախցիկների առջեւ․ Գուրգեն Ներսիսյան
11:31 - 24 հուլիսի, 2023

Մի կերպ է ԿԽՄԿ-ին հաջողվել ադրբեջանցիներին համոզել, որ ՀՀ տեղափոխվող արցախցիների բուժզննումը չկազմակերպեն տեսախցիկների առջեւ․ Գուրգեն Ներսիսյան

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը «Ազատության» հետ զրույցում հայտնել է՝ ադրբեջանցիները անցակետում բերել են հավելյալ բժիշկներ եւ հիվանդներին, որոնք պետք է տեղափոխվեն Հայաստան՝ պատշաճ բուժօգնություն ստանալու, բուժհետազոտության են ենթարկում: Նրա խոսքով, վերջին անգամ, երբ 13 բուժառու էր տեղափոխվում, մի կերպ է Կարմիր խաչի ներկայացուցիչներին հաջողվել ադրբեջանցիներին համոզել, որ այդ բուժհետազոտությունը չկազմակերպեն տեսախցիկների առջեւ:

 «Պատկերացնում եք մեր հիվանդներին, որոնք անմարդկային պայմաններում... նույնիսկ ծանր վիճակում հիվանդ կա, որին Կարմիր Խաչը Հայաստան է տեղափոխում նստած վիճակում, նրանց իջեցնում են, եւ ադրբեջանցիներն ասում են՝ պետք է բուժհետազոտության ենթարկենք,  ընդհուպ, եթե անհրաժեշտ լինի, այդ հետազոտությունը պետք է զուգորդվի նաեւ անձի մերկացմամբ: Կարմիր Խաչին մի կերպ հաջողվել է համոզել, որ այդ գործընթացը տեսախցիկների առջեւ չկատարվի»,-ասել է Արցախի պետնախարարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել