Կառավարությունը 7 մարզերում սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար հատկացրեց 1 մլրդ 670 մլն դրամ
 |armenpress.am|
14:48 - 27 հուլիսի, 2023

Կառավարությունը 7 մարզերում սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար հատկացրեց 1 մլրդ 670 մլն դրամ |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերում սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար հատկացրեց 1 մլրդ 670 մլն դրամ:

Համապատասխան նախագիծը հավանություն ստացավ Կառավարության նիստում:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնեց, որ 4 ծրագիրը կիրականացվի այս տարի:

Այսպիսով՝ սրանով ֆինանսավորվում են մի շարք աշխատանքներ, օրինակ՝ փողոցների վերանորոգում, ասֆալտապատում, բնակավայրերի գազաֆիկացում, ոռոգման համակարգի կառուցում, ջրահեռացման համակարգի կառուցում, մանկապարտեզի շենքի վերանորոգում և այլն:

«Եթե այս որոշումն ունենանք, կունենանք հետևյալ պատկերը՝ հունվարից մինչև հիմա 207 ծրագրի համար կառավարության մասնաբաժինը՝ հատկացրած գումարը կլինի 12.2 մլրդ դրամ»,- տեղեկացրեց Սանոսյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել