Քննարկվել են ՀՀ քաղաքացիների` Մոլդովա մուտքի ընթացակարգերի վերաբերյալ խնդիրները
22:30 - 02 օգոստոսի, 2023

Քննարկվել են ՀՀ քաղաքացիների` Մոլդովա մուտքի ընթացակարգերի վերաբերյալ խնդիրները

Օգոստոսի 1֊ին Մոլդովայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը (նստավայրը՝ Կիև) հանդիպել է Մոլդովայի ՆԳՆ Սահմանային ոստիկանության պետ Ռոսիյան Վասիլոյի հետ: Այս մասին հայտնում են Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունից:

Զրուցակիցները քննարկել են երկու երկրների սահմանապահ գերատեսչությունների միջև համագործակցությանը առնչվող հարցերը, մասնավորապես` Հայաստանի և Մոլդովայի կողմից ստորագրված միջազգային փաստաթղթերի հիման վրա ՀՀ քաղաքացիների` Մոլդովա մուտքի ընթացակարգերի վերաբերյալ խնդիրները, ինչպես նաև Մոլդովայի սահմանային ոստիկանության և ՀՀ դեսպանության համագործակցության հնարավորությունները։ Ձեռք է բերվել պայմանավորվածություն շարունակել երկկողմ շփումներն ու գործակցությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել