Մոլդովա

Ռուսաստանը գազային պատերազմ է սկսել Մոլդովայի դեմ

Ռուսաստանը գազային պատերազմ է սկսել Մոլդովայի դեմ

Մերձդնեստրում ջեռուցումն անջատված է, հարյուրավոր ձեռնարկություններ կանգ են առել, հազարավոր մարդիկ՝ մնացել առանց աշխատանքի։ BBC-ի ռուսական ծառայության անդրադարձը Մոլդովայում ստեղծված իրավիճակին՝ թարգմանաբար։ Մոլդովայի ռուսամետ անկլավ Մերձդնեստրում հունվարի 1-ից անջատվել են ջեռուցումն ու տաք ջուրը՝ կապված Ուկրաինայի տարածքով դեպի Արևելյան Եվրոպայի երկրներ ռուսական գազի տարանցման դադարեցման և կուտակված պարտքի պատճառով Ռուսաստանի կողմից Մոլդովային մատակարարումները շարունակելուց հրաժարվելու հետ: Մերձդնեստրյան «Տիրասպոլտրանսգազ» ընկերության տվյալներով՝ նոր տարվա առաջին օրը գազից զրկվել է շուրջ 75,000 տնային տնտեսություն: Եվս 116,000 բաժանորդ գազ կստանա կրճատված ծավալներով: Հիմնականում խոսքը բարձրահարկ շենքերի բնակիչների մասին է: Մերձդնեստրի ընդհանուր բնակչությունը շուրջ 450,000 է: Առանց գազի և ջեռուցման է մնացել նաև այսպես կոչված «անվտանգության գոտում» գտնվող 11 բնակավայր՝ Մերձդնեստրին սահմանակից, սակայն Մոլդովայի պաշտոնական վերահսկողության տակ գտնվող տարածքում: BBC-ի ռուսական ծառայության զրուցակից Մարինան Տիրասպոլից (Մերձդնեստրի մայրաքաղաք) ասել է, որ հունվարի 2-ին քաղաքում որոշ խանութներ արդեն բացվել են, և մարդիկ վերմակներ ու պլեդներ են գնում: Նրա խոսքով՝ մեծ պահանջարկ ունեն նաև պատրաստման կարիք չունեցող մթերքները՝ թխվածքաբլիթներ, պրյանիկներ, հացաբուլկեղեն, պանիր և այլն: Մեկ գիշերվա ընթացքում հացի գները էապես բարձրացել են, իսկ հինգշաբթի առավոտյան հացի ընտրությունը շատ սահմանափակ է եղել: Մարինայի խոսքերը հաստատում են տեղական լրատվամիջոցների հաղորդագրությունները՝ ամենապահանջված բատոնը մեկ օրում թանկացել է 45 կոպեկով և այժմ արժե 5,45 կոպեկ (Մերձդնեստրն օգտագործում է սեփական արժույթ՝ Մոլդովայի պաշտոնական արժույթից տարբեր): Մերձդնեստրում կանգ են առել հարյուրավոր ձեռնարկություններ, և հազարավոր մարդիկ մնացել են առանց աշխատանքի: Նրանց աշխատանքային պայմանագրերը մնում են ուժի մեջ, սակայն դեռ պարզ չէ, թե ինչպես կփոխհատուցվի աշխատողներին հարկադիր պարապուրդը: «Ճգնաժամն այնքան ծանր է, որ կարիք չկա թվարկել, թե որ ձեռնարկություններն են կանգնել: Կանգ են առել արդյունաբերական բոլոր ձեռնարկությունները, բացառությամբ միայն նրանց, որոնք զբաղվում են սննդամթերքի արտադրությամբ, այսինքն՝ անմիջականորեն ապահովում են Մերձդնեստրի պարենային անվտանգությունը: Մյուս ձեռնարկությունների, արդյունաբերական հատվածի համար էներգետիկ ռեսուրս չկա»,- հինգշաբթի հայտարարել է չճանաչված Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության (ՄՄՀ) տնտեսական զարգացման նախարար Սերգեյ Օբոլոնիկը: Մերձդնեստրյան իշխանությունների տվյալներով՝ երկրամասում 150 մանկապարտեզ և 130 դպրոց են մնացել առանց ջեռուցման, ինչը հարցականի տակ է դնում ամանորյա արձակուրդներից հետո երեխաների վերադարձն այս հաստատություններ: Միևնույն ժամանակ, այս փուլում Օբոլոնիկը իրավիճակը բնութագրել է որպես կառավարելի և կանխատեսելի, թեև նշել է, որ ձեռնարկությունների աշխատանքի չափազանց երկար պարապուրդը կանդրադառնա նրանց վերագործարկման հնարավորության վրա:Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
13:14 - 03 հունվարի, 2025
Մոլդովան կարող է արգելել հայկական ավիաընկերության գործունեությունը |news.am|

Մոլդովան կարող է արգելել հայկական ավիաընկերության գործունեությունը |news.am|

news.am: Մոլդովայի ենթակառուցվածքների նախարարությունը կազմել է այն ավիաընկերությունների ցանկը, որոնց գործունեությունը երկրում կարող է արգելվել։ Ցանկում ներառված են ընկերություններ մի քանի երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանից, Հայաստանից, Աֆղանստանից, Տանզանիայից և Իրանից, հաղորդում է NewsMaker-ը։ Նախագիծը հանրային քննարկման է ներկայացված մինչեւ հունվարի 9-ը։ Նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Մոլդովայի տարածքում շահագործման արգելման ենթակա ավիափոխադրողների ցանկի հաստատման մասին» նախագիծը։ Դրա նպատակն է ազգային օրենսդրությունը համապատասխանեցնել Եվրամիության չափանիշներին: Ցանկում ներառված են մի քանի երկրների ավիաընկերություններ, այդ թվում՝ Ռուսաստանից, Հայաստանից, Աֆղանստանից, Ղրղզստանից, Տանզանիայից, Կոնգոյից, Իրանից, Լիբիայից և Սուդանից։ Մասնավորապես, սահմանափակումների կարող է ենթարկվել Flyone Armenia-ն՝ մոլդովական FlyOne ավիաընկերության դուստր ձեռնարկությունը։ Ինչպես պարզաբանվում է նախագծում, այս ցանկում ընդգրկված ավիաընկերություններին կարող են թույլատրել թռիչքներ իրականացնել, եթե նրանք օգտագործեն արգելքի տակ չգտնվող ավիափոխադրողից վարձակալած ինքնաթիռ։ Ընդ որում, պետք է պահպանվեն անվտանգության համապատասխան ստանդարտները:
11:24 - 03 հունվարի, 2025
Մոլդովայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հանձնել ՌԴ դեսպանին
 |factor.am|

Մոլդովայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հանձնել ՌԴ դեսպանին |factor.am|

factor.am: Մոլդովայի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է հանձնել Քիշնևում ՌԴ դեսպան Օլեգ Օզերովին՝ ընտրություններին «ապօրինի և կանխամտածված միջամտության» պատճառով։ Գերատեսչությունը նաև մեղադրել է Մոսկվային օդային տարածքը խախտելու մեջ՝ Մոլդովայի տարածքում երկու ռուսական անօդաչու թռչող սարք ընկնելու կապակցությամբ։ Միաժամանակ, Օլեգ Օզերովը հայտարարել է, որ իրեն ԱԳՆ չեն կանչել, նա եկել է «պլանավորված հանդիպման»։ «Միևնույն ժամանակ, ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Մոլդովայի Հանրապետության օդային տարածքի խախտումը՝ հաշվի առնելով այն փաստը, որ նոյեմբերի 10-ին երկու ռուսական անօդաչու թռչող սարքեր են նկատվել Մոլդովայի Հանրապետության ինքնիշխան տարածքում՝ մեկը՝ Կաուզենի շրջանում և մյուսը՝ Ռիսկանիում»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։ Մոլդովան կատարվածը համարել է «ոչ բարեկամական ժեստ»։ Կրեմլն այս մեղադրանքներն անվանել է անհիմն։ Ավելի մանարասն՝ սկզբնաղբյուրում։ 
18:57 - 12 նոյեմբերի, 2024
Սանդուն Մոլդովայի նախագահը չէ. բնակչության մեծ մասը չի քվեարկել նրա օգտին. Կրեմլ
 |tert.am|

Սանդուն Մոլդովայի նախագահը չէ. բնակչության մեծ մասը չի քվեարկել նրա օգտին. Կրեմլ |tert.am|

tert.am: Մոլդովայում կայացած նախագահական ընտրությունները եղել են ոչ ժողովրդավարական և անարդար, քանի որ հանրապետության հարյուր հազարավոր քաղաքացիներ, որոնք ապրում են Ռուսաստանում, նույնիսկ չեն կարողացել քվեարկել։ Այս մասին նոյեմբերի 5-ին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, գրում է iz.ru-ն։«Մենք կարող ենք օբյեկտիվորեն դատել այս ընտրությունների մասին՝ խոսելով Մոլդովայի այն հարյուր հազարավոր քաղաքացիների մասին, որոնք ապրում են Ռուսաստանի Դաշնությունում։ Այս քաղաքացիներին հնարավորություն չի տրվել օգտագործելու իրենց ձայնը։ Սա, իհարկե, չէր կարող չանդրադառնալ ընտրությունների արդյունքների վրա, որոնք, բնականաբար, արդար համարել չենք կարող։ Այս ընտրությունները ո՛չ ժողովրդավարական էին, ո՛չ արդար»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։Նա պնդել է, որ ընտրություններում հաղթող հռչակված Մայա Սանդուն Մոլդովայի նախագահը չէ, քանի որ երկրի բնակչության մեծ մասը չի քվեարկել Սանդուի օգտին։«Սանդուն, որքան մենք հասկանում ենք, իր երկրի նախագահը չէ, քանի որ բուն երկրում նույնպես բնակչության մեծամասնությունը չի քվեարկել նրա օգտին: Մենք խոսում ենք շատ, շատ պառակտված հասարակության մասին», - ասել է Պեսկովը:
14:05 - 05 նոյեմբերի, 2024
 Մարիա Զախարովան անդրադարձել է Մոլդովայում տեղի ունեցած ընտրություններին

Մարիա Զախարովան անդրադարձել է Մոլդովայում տեղի ունեցած ընտրություններին

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Մոլդովայում տեղի ունեցած ընտրություններին, նշելով, որ ընտրություններում գրանցվել է ամենա ոչդեմոկրատական արշավը։ Այս մասին հայտում է ՏԱՍՍ գործակալությունը։  «Մոլդովայի իշխանությունները աննախադեպ բռնաճնշումներ են իրականացրել ընդդիմության և անկախ լրատվամիջոցների նկատմամբ»,- ասել է Զախարովան։ Ավելի վաղ հայտնել էինք, որ  Մոլդովայի գործող նախագահ Մայա Սանդուն նախագահի ընտրության երկրորդ փուլում ստացած քվեներով առաջատար է 55,04% արդյունքով։ Նրա մրցակից նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդր Ստոյանոգլոյի օգտին քվեարկել է ընտրողների 44,96%-ը:  Մոլդովայի սոցիալիստական կուսակցությունը հայտարարել է, որ չի ճանաչում արտերկրի ընտրատեղամասերում քվեարկության արդյունքները, որոնց շնորհիվ էլ հաղթել է գործող նախագահ Մայա Սանդուն։ Կուսակցությունից նշել են, որ Մոլդովայի քաղաքացիների մեծամասնությունը դեմ է քվեարկել ներկայիս կառավարության քաղաքականությանը։  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Մայա Սանդուին` Մոլդովայի նախագահի ընտրությունում հաղթելու կապակցությամբ: Վերջինս շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և գրել, որ Մոլդովան արժևորում է Հայաստանի հետ իր բարեկամությունը և համատեղ հավատարմությունը ժողովրդավարությանը։   
23:01 - 04 նոյեմբերի, 2024
Եվրահանձնաժողովի և Եվրախորհրդարանի ղեկավարները առաջիններից են շնորհավորել Սանդուին |shantnews.am|

Եվրահանձնաժողովի և Եվրախորհրդարանի ղեկավարները առաջիններից են շնորհավորել Սանդուին |shantnews.am|

shantnews.am: Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան առաջիններից են, ովքեր շնորհավորել են Մոլդովայի նախագահ Մայա Սանդուին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ և խոստացել նրա հետագա աջակցությունը։ Այս մասին նրանք գրել են X-ում։ Ֆոն դեր Լայենն ասել է, որ կարծում է, որ Սանդուն «հազվադեպ ուժ ուներ՝ հաղթահարելու այն տեսակի մարտահրավերները, որոնց բախվել էր ընտրություններում»։ Իր հերթին, Մեցոլան ընդգծել է, որ «Եվրոպան կկանգնի Մոլդովայի կողքին»։ Հիշեցնենք, որ Մոլդովայի գործող նախագահ Մայա Սանդուն նախագահի ընտրության երկրորդ փուլում ստացած քվեներով առաջատար է 55,04% արդյունքով։ Նրա մրցակից նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդր Ստոյանոգլոյի օգտին քվեարկել է ընտրողների 44,96%-ը: 
10:02 - 04 նոյեմբերի, 2024
Սանդուն հաղթում է Մոլդովայի նախագահի ընտրության երկրորդ փուլում
 |1lurer.am|

Սանդուն հաղթում է Մոլդովայի նախագահի ընտրության երկրորդ փուլում |1lurer.am|

1lurer.am: Մոլդովայի գործող նախագահ Մայա Սանդուն նախագահի ընտրության երկրորդ փուլում ստացած քվեներով առաջատար է 55,04 տոկոս արդյունքով։ Նրա մրցակից նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդր Ստոյանոգլոյի օգտին քվեարկել է ընտրողների 44,96 տոկոսը։ Սրանք ԿԸՀ նախնական տվյալներն են՝ 98,92 տոկոս քվեաթերթիկների մշակումից հետո։ Այս ցուցանիշում ներառված չեն արտերկրի որոշ տեղամասերում քվեարկության արդյունքները։ Բուն Մոլդովայում քվեարկության արձանագրություններն ամբողջությամբ մշակվել են։ Համաձայն ԿԸՀ տվյալների՝ երկրի ներսում բնակիչները քվեարկել են գլխավորապես Ստոյանոգլոյի օգտին, ով ստացել է ձայների 51,19 տոկոսը․ նա հաղթել է 36 շրջաններից 19-ում, Սանդուն ստացել է 48,81 տոկոսը ձայների։ Հիշեցնենք՝ երկրի ղեկավարն ընտրվում է 4 տարի ժամկետով: Մասնակցությունը նոյեմբերի 3-ին տեղական ժամանակով ժամը 21.00-ի դրությամբ կազմել է 54,07%, քվեարկել է շուրջ 1,7 միլիոն քաղաքացի:
09:40 - 04 նոյեմբերի, 2024
Մոլդովայի Սահմանադրական դատարանը հաստատել է եվրաինտեգրման հանրաքվեի արդյունքները
 |1lurer.am|

Մոլդովայի Սահմանադրական դատարանը հաստատել է եվրաինտեգրման հանրաքվեի արդյունքները |1lurer.am|

1lurer.am: Մոլդովայի Սահմանադրական դատարանը հինգշաբթի հաստատել է երկրի եվրաինտեգրման հարցով հանրաքվեի արդյունքները։ Այն անցկացվել է հոկտեմբերի 20-ին՝ նախագահի ընտրության հետ միաժամանակ։ Քաղաքացիները պետք է պատասխանեին հարցին. «Դուք սատարո՞ւմ եք Սահմանադրական փոփոխություններին, որպեսզի Մոլդովայի Հանրապետությունը անդամակցի ԵՄ-ին»։ Ըստ ԿԸՀ-ի՝ հանրաքվեին մասնակցությունը կազմել է 50,72 տոկոս՝ 1531392 ընտրող։ Նրանցից 749719 ընտրող (50,35%) քվեարկել է Սահմանադրության մեջ եվրաինտեգրման մասին դրույթ մտցնելու օգտին, 739155-ը (49,65%) դեմ է արտահայտվել: Այսպիսով, Մոլդովայի Սահմանադրության մեջ մի շարք փոփոխություններ են կատարվելու, այդ թվում՝ Սահմանադրության նախաբանում գրվելու է, որ «Եվրոպական ինտեգրումը Մոլդովայի Հանրապետության ռազմավարական նպատակն է»։ Ավելի վաղ Մոլդովայի ընդդիմադիր կոմունիստների և սոցիալիստների կուսակցությունները կոչ էին արել չճանաչել հանրաքվեի արդյունքները, քանի որ դրա անցկացման ընթացքում «զանգվածային խախտումներ են եղել»։
21:26 - 31 հոկտեմբերի, 2024
Ընտրությունների ընթացքում արձանագրվել են աննախադեպ հարձակումներ ազատության և ժողովրդավարության վրա. Սանդու
 |1lurer.am|

Ընտրությունների ընթացքում արձանագրվել են աննախադեպ հարձակումներ ազատության և ժողովրդավարության վրա. Սանդու |1lurer.am|

1lurer.am: Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարել է, որ հանրապետությունը գտնվում է արտակարգ իրավիճակում, քանի որ արդարադատության համակարգը չի կարող հաղթահարել ընտրական կոռուպցիան։ Մոլդովայում հոկտեմբերի 20-ին տեղի են ունեցել նախագահի ընտրություն և եվրաինտեգրման հարցով հանրաքվե։ Նախագահ Մայա Սանդուն նշել է, որ դրանց շրջանակում արձանագրել են աննախադեպ հարձակումներ ազատության և ժողովրդավարության վրա։ Նա նաև պնդել է, որ իրավապահ մարմիններն ապացույցներ ունեն ընտրողներին կաշառելու փորձերի մասին. ըստ նրա՝ խոսքը 150-300 հազար ձայնի մասին է։ «Մենք չենք կարող թույլ տալ, որ գողերը վերադառնան իշխանության, պետք է փոխել օրենսդրությունը և ձեռնարկել արտակարգ միջոցներ: Մենք գտնվում ենք արտակարգ իրավիճակում՝ պետության անվտանգությանը սպառնացող վտանգներով, երբ շատ փող ունեցող մարդիկ գնում են որոշումը. Մոլդովայի ինքնիշխան ժողովուրդը պետք է բացահայտի և պատժի բոլորին, ովքեր ներգրավված են այս ամենում, իսկ կառավարությունը և խորհրդարանը պետք է շտապ միջոցներ ձեռնարկեն»,- հայտարարել է Սանդուն: Մոլդովայում նախագահի ընտրության երկրորդ փուլը տեղի կունենա նոյեմբերի 3-ին:
19:56 - 25 հոկտեմբերի, 2024