Ինն ամսվա ցուցանիշով Հնդկաստանի փաստաթղթերթով Հայաստան մուտքերը ավելի քիչ են քան ելքերը |armenpress.am|
15:46 - 25 նոյեմբերի, 2019

Ինն ամսվա ցուցանիշով Հնդկաստանի փաստաթղթերթով Հայաստան մուտքերը ավելի քիչ են քան ելքերը |armenpress.am|

armenpress.am: Վիճակագրական կոմիտեի Մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանն  անդրադարձել է Հնդկաստանի քաղաքացիների՝ Հայաստան մուտքի մասին վերջին օրերին շրջանառվող տեղկություններին:


-Վերջին օրերին լրատվամիջոցներում լուրեր տարածվեցին այն մասին, որ այս տարի Հնդկաստանի քաղաքացիների մուտքը՝ 37 հազարով ավելի շատ է եղել Հայաստանի Հանրապետություն, քան նրանց ելքը Հայաստանից՝ հղում անելով սահմանային գրանցումների վերաբերյալ պաշտոնական վիճակագրությանը: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս ցուցանիշը:

-Նման ցուցանիշ գոյություն չունի: Վերջին տվյալները հրապարակված են «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2019թ. հունվար-սեպտեմբերին» տեղեկատվական ամսական զեկույցում (տես՝ «Հավելված 2. Հետաքրքրաշարժ վիճակագրություն», էջ 220) և վերաբերվում են 2019թ. 9 ամսվան ու ըստ դրանց՝ Հնդկաստանի փաստաթղթերթով մուտքերի և ելքերի տարբերությունը բացասական է 604-ով: Այսինքն, 2019թ. հունվար-սեպտեմբերին, ըստ Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգով ստացված տվյալների, Հնդկաստանի փաստաթղթերով մուտքերը ՀՀ կազմել են 28 հազար 741 դեպք, իսկ ելքերը՝ 29 հազար 345 դեպք: Հետևաբար, ՀՀ-ից ելքերը 604 դեպքով ավելի են քան մուտքերը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել