Գևորգ Պապոյանը և ԱՏՁՄ գործադիր տնօրենը քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր
18:27 - 07 մարտի, 2025

Գևորգ Պապոյանը և ԱՏՁՄ գործադիր տնօրենը քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 7-ին հանդիպել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն (CEO at UATE) Սարգիս Կարապետյանի և փոխտնօրեն (Deputy CEO at UATE) Էդիտա Ղազարյանի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը։ Այդ մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
 
Քննարկվել են տնտեսության ոլորտում իրականացվող քաղաքականությանը, պետական օժանդակությանը, ԱՏՁՄ-ի հետ հետագա համագործակցությանն առնչվող հարցեր։
 
ԱՏՁՄ անդամները համառոտ ներկայացրել են իրենց գործունեությունը, այս տարի նախատեսվող միջոցառումներն ու գործարար համաժողովները, ինչպես նաև «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագիրը, որը պետություն-մասնավոր համագործակցության լավագույն օրինակներից է, որի շրջանակներում գրեթե 24 մլն դոլարի ներդրում է կատարվել ծրագրի զարգացման համար։
 
Նախարարին ներկայացվել է, որ այս տարի լրանում է տարածաշրջանի ամենախոշոր տեխնոլոգիական իրադարձության՝ DigiTec-ի 20-ամյակը, ինչի կապակցությամբ ԱՏՁՄ-ն նախատեսում է կազմակերպել մասշտաբային միջոցառում։
 
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) Հայաստանում գործող ՏՏ և բարձր տեխնոլոգիաների ընկերությունները, միջազգային կորպորացիաները, կազմակերպություններն ու հաստատությունները միավորող բիզնես ասոցիացիա է:
 
Ներկայումս ԱՏՁՄ անդամ է արդեն 220 ընկերություն, գործադիր թիմն ունի 550 անդամ։ Հիմնական ռազմավարական ուղղություններն են՝ կրթություն և աշխատուժի ձևավորում, հայկական ՏՏ բրենդի ստեղծում, բիզնեսի և ձեռներեցության շահերի պաշտպանություն և զարգացում։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել