Հնդկաստանում սողանքների զոհերի թիվը հասել է 57-ի |armenpress.am|
10:07 - 16 օգոստոսի, 2023

Հնդկաստանում սողանքների զոհերի թիվը հասել է 57-ի |armenpress.am|

armenpress.am Հնդկական Հիմալայներում սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 57-ի։ 10 մարդ առայժմ անհետ կորած է։ Այս մասին տեղեկանում ենք Reuters գործակալությունից։

Օգոստոսի 12-13-ին տարածաշրջանում տեղատարափներից առաջացած սողանքների հետևանքով բազմաթիվ տներ և կառույցներ էին փլուզվել։ Հատկապես տուժել է Հիմաչալ Պրադեշի նահանգը։ Ըստ հյուսիսային այս նահանգի իշխանությունների՝ զոհերի թիվը կարող է ավելանալ։

Հիմաչալ Պրադեշի և Ուտարակհանդի նահանգների որոշ հատվածներում հորդառատ անձրևներ են կանխատեսվում մինչև օգոստոսի 16-ը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել