ՄԻՊ արագ արձագանքման խումբը ոստիկանության կենտրոնական բաժնում հանդիպել է Մաշտոցի պուրակից բերման ենթարկված քաղաքացիներին։ Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ-ից։
Մարդու իրավունքների պաշպանի հանձնարարությամբ աշխատակազմի արագ արձագանքման խումբն օգոստոսի 16-ի լույս 17-ի գիշերն այց է իրականացրել ՀՀ ՆԳՆ ոստիկանության կենտրոնական բաժին Մաշտոցի պուրակից քաղաքացիներին բերման ենթարկելու դեպքի շրջանակներում:
Առանձնազրույցներ են անցկացվել բերման ենթարկված անձանց` Սուրեն Սահակյանի, Վահագն Մինասյանի ու Հայկ Սահակյանի հետ, ներկայացվել են նրանց իրավունքները։
Հանդիպման ժամանակ բարձրացված խնդիրների վերաբերյալ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները քննարկումներ են անցկացրել նաև ոստիկանության կենտրոնական բաժնի ներկայացուցիչների հետ։
Այցի արդյունքները կամփոփվեն, և համապատասխան գրություններ կհասցեագրվեն իրավասու պետական մարմիններ:
Հիշեցնենք, որ երեկ կեսգիշերին Միքայել Նահապետյանը հայտնել էր, որ ՀՀ փոխոստիկանապետը, մոտ 40 համազգեստով և մոտ 10 քաղաքացիական հագուստով ոստիկաններ կեսգիշերին Երևանի Մաշտոցի պուրակից բերման են ենթարկել «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիր Սուրեն Սահակյանին, Վահագն Մինասյանին ու Հայկ Սահակյանին։ Ավելի ուշ ՆԳՆ-ից հայտնեցին, որ նրանց նկատմամբ կազմվել է արձանագրություն։ Վերջիններս ազատ են արձակվել։
comment.count (0)