Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կնոջը 2-5 տարվա ազատազրկում է սպառնում
 |armeniasputnik.am|
21:01 - 21 օգոստոսի, 2023

Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կնոջը 2-5 տարվա ազատազրկում է սպառնում |armeniasputnik.am|

armeniasputnik.am: 2023 թվականի ապրիլի 10-ին Մալիշկա գյուղում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կնոջը 2-5 տարվա ազատազրկում է սպառնում։ Նշենք, որ 47-ամյա Նարինե Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել անձրևանոցը Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ նետելու համար։ Այն Փաշինյանին չի դիպել։

Ինչպես նշված է դատական տեղեկատվական համակարգում, գործը Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է հասել օգոստոսի 17-ին։

«Կինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բռնություն գործադրելուն ուղղված դիտավորյալ գործողություն է կատարել, մասնավորապես՝ ձեռքին եղած փակ անձրևանոցը ղիտավորությամբ նետել է շուրջ 13,5 մետր հեոավորության վրա գտնվող ՀՀ վարչապետի ուղղությամբ, սակայն դիտավորության մեջ ընդգրկված հանցագործությունը Ն. Ասատրյանի կամքից անկախ հանգամանքներով չի իրագործվել հանցակազմի հատկանիշ համարվող բռնության բացակայության հետևանքով, այն է՝ դիտավորյալ նետված անձրևանոցը չի դիպել ՀՀ վարչապետին, և նրան ֆիզիկական վնաս չի պատճառվել»,–նշված է դատական տեղեկատվական համակարգում։

Կնոջը մեղադրանք են առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 44-452-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի նկատմամբ բռնություն գործադրելու հանցափորձը), որը պատժվում է ազատազրկմամբ երկուսից հինգ տարի ժամկետով:

Նարինե Ասատրյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից բացակայելու արգելքը։ Գործը մակագրվել է դատավոր Միքայել Գրիգորյանին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել