Հնդկաստանի տիզերանավը բարեհաջող վայրէջք կատարեց Լուսնի վրա
 |azatutyun.am|
17:42 - 23 օգոստոսի, 2023

Հնդկաստանի տիզերանավը բարեհաջող վայրէջք կատարեց Լուսնի վրա |azatutyun.am|

azatutyun.am:  Այսօր Հնդկաստանի համար պատմական օր է՝ Լուսնի վրա բարեհաջող վայրէջք կատարեց հնդկական տիզերանավը։ Այսպիսով Հնդկաստանը դարձավ լուսնային առաքելություն իրականացրած չորրորդ երկիրը՝ ԱՄՆ-ից, նախկին ԽՍՀՄ-ից ու Չինաստանից հետո և առաջինը, որը տիեզերանավ իջեցրեց Լուսնի մինչ այժմ չհետազոտված մասում՝ հարավային բևեռի մոտ։

Մի քանի օր առաջ Ռուսաստանի նմանատիպ փորձը ձախողվել էր։ Ռուսական ապարատը ջարդուխուրդ էր եղել ընկնելով Լուսնի վրա։ Անկախ Ռուսաստանի պատմության ընթացքում դա Լուսին հասնելու առաջին փորձն էր։

Աշխարհի ամենամեծ բնակչությունն ունեցող Հնդկաստանում մարդիկ ոգևորված ու անհանգիստ խմբվել էին հեռուստացույցների դիմաց՝ տներում, գրասենյակներում, ռեստորաններում, ու խանութներում։ Երեկվանից հազարավոր մարդիկ Հնդկաստանի սրբավայրերում ու գետերի մոտ աղոթում էին լուսնային առաքելության հաջողության համար։

«Չանդրայան-3» լուսնային առաքելության թռիչքը մեկնարկել էր հուլիսի 14-ին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել