ՀՀ գլխավոր դատախազությունը ՀԲ-ի հետ քննարկել է քրգործերի կառավարման թվային համակարգի ներդրումը
16:49 - 26 նոյեմբերի, 2019

ՀՀ գլխավոր դատախազությունը ՀԲ-ի հետ քննարկել է քրգործերի կառավարման թվային համակարգի ներդրումը

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանը նոյեմբերի 26-ին ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) հանրային հատվածի արդիականացման ծրագրի առաքելության պատվիրակությանը:


Հանդիպման ընթացքում քննարկվել են էլեկտրոնային արդարադատության միասնական համակարգի ստեղծման շրջանակներում մինչդատական վարույթում գտնվող քրեական գործերի կառավարման թվային համակարգի ներդրման ընթացքին և կառուցակարգերին վերաբերող հարցեր:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը նշել է, որ թվային համակարգի հնարավորինս շուտ ներդրման նպատակով արդեն նախաձեռնվել է նոր քրեական դատավարության օրենսգրքի նախագծով նախատեսվող ընթացակարգային նոր լուծումներին համապատասխանեցնելու, դրա հիման վրա տեխնիկական առաջադրանքի հստակեցման գործընթացը:

Ըստ Արմեն Հարությունյանի՝ դատախազության համար քրեական գործերի կառավարման թվային համակարգի ներդրումը կարևոր է հատկապես այն առումով, որ նպաստելու է դատախազական հսկողության գործառույթների իրականացման օպերատիվությանն ու արդյունավետությանը, ինչպես նաև ստեղծելու է ռեսուրսների զգալի խնայողության հնարավորություն:

Հանդիպման ընթացքում կարևորվել է նոր թվային համակարգի ներդրումն առավելագույնս նպատակային դարձնելու համար միջազգային փորձի ուսումնասիրումը, ինչպես նաև տեղի մասնագիտական շրջանակների վերապատրաստումը:

ՀԲ առաքելության ղեկավար Միգարա դե Սիլվան վստահություն է հայտնել, որ քրեական դատավարության նոր օրենսգքրի մշակման գործընթացն ավարտելու տեսանելի հեռանկարը նպաստավոր պայմաններ կստեղծի սահմանված ժամկետներում «Պետական հատվածի արդիականացման երրորդ ծրագրով» նախատեսված այս նախագծի վերջնական իրականացման համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել