armtimes.com: Նոյեմբերի 27-ից սկսած՝ թուրքական «Ատլաս Գլոբալ» ավիաընկերությունը դադարեցնում է չվերթները բոլոր ուղղություններով։ Նշենք, որ «Ատլաս Գլոբալ»-ն ուղիղ չվերթներ է իրականացնում Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ուղղությամբ շաբաթական 2 անգամ, հայտնում է RegionMonitor-ը։
Ավիաընկերության տարածած հայտարարության համաձայն՝ չվերթները դադարեցվում են տնտեսական անկայունության և Ստամբուլի օդանավակայանում աճող ծախսերի պատճառով։
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ դադարը ժամանակավոր բնույթ է կրում, և չվերթները կվերականգնվեն դեկտեմբերի 21-ից, իսկ նրանք, ովքեր այդ ժամանակահատվածի համար տոմսեր են գնել, կփոխհատուցվեն։
comment.count (0)