Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը, անդրադառնալով վերջին շրջանում Կենդանաբանական այգում տեղի ունեցած դեպքերին, գրել է․
«Հաշվի առնելով վերջին շրջանում Երեւանի կենդանաբանական այգու կառավարման հարցերում պարբերական դարձած խնդիրները, մասնավորապես, վերջին օրերի միջադեպերը, խորհրդակցելով քաղաքապետ Հայկ Մարությանի հետ, առաջարկել եմ «Երեւանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Խաչատրյանին՝ պաշտոնն ազատելու դիմում գրել»։
comment.count (0)