tert.am: Երևանի կենդանաբանական այգու կենդանիների խնամքի բաժնի համակարգող Արտյոմ Մակարյանն ասաց, որ 3 կենգուրուների հոշոտման պատճառը ցանկապատի բացակայությունն է:
Հիշեցնենք, որ Երևանի կենդանաբանական այգում այսօր վաղ առավոտյան թափառող շները հոշոտել են 3 կենգուրու:
«Կենդանաբանական այգին չունի պարիսպ, որը մեծ խնդիր է մեր համար: Անկախ նրանից՝ թափառող շներ կան, թե ոչ, այգիները պիտի մեկուսացված լինեն: Պարսպապատումը բավականին ծախսատար է: Գիտեմ, որ քաղաքապետարանն այդ ուղղությամբ արդեն աշխատանքներ է սկսել»,- ասաց Մակարյանը:
Նրա խոսքով, Կենդանաբանական այգին այս պահին կենգուրուներ այլևս չունի, սակայն մեկ ամիս հետո Հայաստան կհասնեն 2 էգ կենգուրու, որոնք ձեռք էին բերել բազմացման նպատակով: Ավելի ուշ կրկին կփորձեն ձեռք բերել արու կենդանիներ:
Մանրամասները՝ տեսանյութում:
comment.count (0)