Ուղտի անկելուց հետո Երեւանի կենդանաբանական այգին անորոշ ժամանակով փակ կլինի այցելուների համար |armimes.com|
07:48 - 06 փետրվարի, 2020

Ուղտի անկելուց հետո Երեւանի կենդանաբանական այգին անորոշ ժամանակով փակ կլինի այցելուների համար |armimes.com|

armtimes.com։ Երեւանի կենդանաբանական այգին անորոշ ժամանակով փակ կլինի այցելուների համար: 

Այգում պահվող երկու ուղտերից մեկն անկել էր, իսկ կենդանուց վերցված նմուշի լաբորատոր փորձաքննության արդյունքում հայտնաբերվել էին տուբերկուլոզի մանրէներ: «Սրա հետեւանքով էլ անհարժեշտություն է առաջացել կանխարգելիչ աշխատանքներ իրականացնել: Այգին դեռեւս փակ կլինի, իսկ թե ինչքան ժամանակ, կախված է համապատասխան մարմինների հետ աշխատանքներ իրականացնելուց: Հնարավոր է՝ այդ աշխատանքները տեւեն մի քանի օր, մեկ շաբաթ կամ մի քանի ամիս»,- ասաց Վալյա Մարգարյանը:

Նա վստահեցրեց, որ այգու մյուս կենդանիներին այս պահին վտանգ չի սպառնում: Մեր հարցին, թե անկած ուղտի հետ միեւնույն վանդակում գտնվող երկրորդ ուղտը քնեցման կամ իզոլացման կարիք ունի՞, պատասխանեց, որ դեռեւս՝ ոչ: «Բոլոր կենդանիներն ստուգվում են, իսկ որոնք էլ շուտ էին ստուգվել, դեռ արդյունքները հայտնի չեն»,- ասաց նա:

Կենդանաբանական այգին ուղտի անկման մասին հայտարարություն տարածեց միայն լրատվամիջոցներում տեղեկությունը հայտնվելուց հետո: Կենդանին անկել է օրեր առաջ: Նրա մոտ ախտորոշված հիվանդության մասին լուրը եւս գաղտնի էր պահվում մինչեւ այն պահը, երբ հայտնեցինք, որ տեղյակ ենք լաբորատոր փորձաքննության արդյունքների մասին:

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել