armtimes.com: Կենդանիներին հոշոտելու երկրորդ դեպքից հետո այսօր առավոտյան Կենդանաբանական այգուց ահազանգել են ոստիկանություն՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել թափառող շներին վնասազերծելու ուղղությամբ:
Այս մասին մեր հարցին ի պատասխան՝ ասացին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Երևանի կենդանաբանական այգու տարածքում գրանցվել է թափառող շների ներթափանցման երկրորդ դեպքը: Երևանի կենդանաբանական այգուց հայտնում են, որ ոհմակը հարձակվել է այգում պահվող 3 մուֆլոնների (2 արու, 1 էգ) վրա: Գրանցվել է կենդանիների անկում: Շներին բռնել չի հաջողվել:
Երևանի կենդանաբանական այգու անձնակազմի կարծիքով՝ այգի մուտք գործած ոհմակը, ամենայն հավանականությամբ, նույն ոհմակն է, որ երեկ՝ հոկտեմբերի 31-ին, հարձակվել էր կենգուրուների վրա:
comment.count (0)