Երեւանի կենդանաբանական այգու աշխատակիցները գործադուլ չեն անի. ժամը 16:00-ի ժողովը չի կայացել |armtimes.com|
17:31 - 01 նոյեմբերի, 2019

Երեւանի կենդանաբանական այգու աշխատակիցները գործադուլ չեն անի. ժամը 16:00-ի ժողովը չի կայացել |armtimes.com|

armtimes.com: Երեւանի կենդանաբանական այգու աշխատակիցները գործադուլ չեն անի: Նրանք բնականոն հունով կշարունակեն այգում իրենց հետագա աշխատանքը:

Երեւանի կենդանաբանական այգու մարդկային ռեսուրսների կառավարիչ Ազնիվ Գրիգորյանը  հայտնեց, որ այգու աշխատակիցների ժամը 16:00-ին նախանշած ժողովը եւս չի կայացել: «Որոշեցին քննարկում չանել, եւ ամեն մեկն անցավ իր պարտականություններին»,- ասաց նա: Ազնիվ Գրիգորյանից հետաքրքրվեցինք, թե 86 հոգանոց աշխատակիցներն ինքնուրու՞յն եկան այդ եզրահանգմանը, թե՞ Ռուբեն Խաչատրյանի հորդորով էր, վերջինս նշեց՝ որոշումն իրենցն է եղել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւանի կենդանաբանական այգու աշխատակիցները քննարկում են կա՛մ գործադուլ անել, կա՛մ դադարեցնել այգում իրենց հետագա աշխատանքը: Այգու 86 աշխատակիցների բողոքն ի պաշտպանություն արդեն նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանի է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել