Երևանի կենդանաբանական այգու տարածքում հայտնաբերվել և բռնվել են թվով 5 թափառող շներ
11:50 - 02 նոյեմբերի, 2019

Երևանի կենդանաբանական այգու տարածքում հայտնաբերվել և բռնվել են թվով 5 թափառող շներ

Այս գիշեր Երևանի կենդանաբանական այգում իրականացված աշխատանքների արդյունքում տարածքում հայտնաբերվել և բռնվել են թվով 5 թափառող շներ։ Այս մասին փոխանցում են Երևանի Կենդանաբանական այգու մամուլի ծառայությունից:

Շները թմրեցվել են հատուկ հեռահար թմրեցման սարքի միջոցով, տեղադրվել վանդակների մեջ և պահվել Երևանի կենդանաբանական այգու կլինիկայի տարածքում, իսկ այսօր կեսօրին փոխանցվել են «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ աշխատակիցներին, որտեղ արդեն կիրականացվեն հետագա գործողությունները։

Երևանի Կենդանաբանական այգու մամուլի ծառայությունից հայտնում են նաև, որ այս գիշեր որևէ կենդանու անկում չի գրանցվել:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել