Հրդեհ Վարդանանց փողոցում. «1-Բիս» կանչով դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ
09:40 - 14 սեպտեմբերի, 2023

Հրդեհ Վարդանանց փողոցում. «1-Բիս» կանչով դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ

Սեպտեմբերի 14-ին` ժամը 06։03-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Վարդանանց փողոցում գտնվող ռեստորաններից մեկում: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Հրդեհի բարդության «1-Բիս» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06։23-ին, մարվել՝ 06։59-ին։ Սրահում (2 քմ) մասամբ այրվել են կահույք և կենցաղային իրեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել