ՀՀԿ–ն չի ուղղորդել. Շարմազանովը՝ համախոհների կողմից քվեաթերթիկներն անվավեր դարձնելու մասին |armeniasputnik.am|
20:41 - 17 սեպտեմբերի, 2023

ՀՀԿ–ն չի ուղղորդել. Շարմազանովը՝ համախոհների կողմից քվեաթերթիկներն անվավեր դարձնելու մասին |armeniasputnik.am|

ՀՀԿ–ականների կողմից համացանցում հրապարակված անվավեր քվեաթերթիկներն ու ընդհանրապես քվեաթերթիկն անվաներ դարձնելը յուրաքանչյուրի քաղաքական դիրքորոշումն է և որևէ ուղղորդում չունի։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
 
Նշենք, որ համացանցում Հանրապետական կուսակցության համախոհները հրապարակում են իրենց անվավեր քվեաթերթիկները` տարբեր գրություններով։ Դրանցից մն քանիսն իր էջում հրապարկել է նաև Շարմազանովը։ Անվավեր դարձած քվեաթերթիկների վրա գրված է «Աշոտյան, քաղբանտարկյալ», «Նիկոլ, դավաճան»։
 
Ինքը` Շարմազանովը, Երևանի գրանցում չունի, հետևաբար նաև չի կարող մասնակցել ընտրությանը, սակայն իրենց համախոհների կողմից ընտրությանը մասնակցելը և քվեաթերթիկն անվավեր դարձնելն էլ սխալ չի համարում։
 
«Մեր կուսակցության որոշ ընկերներ նման ձև են ընտրել, բայց պնդել, որ դա արել են միայն հանրապետականները, ես չէի ասի։ Մարդկանց իրավունքն է` ինչպես քվեարկել։ Մարդիկ իրենց քաղաքական դիրքորոշումն են հայտնում։ Մեկը գրում է` «թուրք, դավաճան», մեկը գրում է «Աշոտյան, քաղբանտարկյալ»... Նմանատիպ դեպքեր միշտ են եղել մեր ընտրությունների ժամանակ, միշտ ինչ-որ մեկը գրել է քվեաթերթիկի վրա։ Եթե մտածում եք` սա ուղղորդված է` ոչ, ուղղորդված չէ։ Եթե գտնում եք՝ բոլոր անվավեր քվեաթերթիկները հանրապետականներն են արել, ես այդ կարծիքին չեմ»,–ասաց ՀՀԿ–ական գործիչը։
 
Շարունակությունը՝ armeniasputnik.am–ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել