armlur.am: Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը Երեւանի ավագանու ընտրություններում անցողիկ շեմը հատած 3 քաղաքական ուժերին՝ «Հանրապետություն», «Հանրային ձայն» կուսակցություններին եւ «Մայր Հայաստան» դաշինքին երեկ երկու առաջարկ էր ներկայացրել՝ կամ գալ եւ առանց վերապահումների քվեարկել իր թեկնածության օգտին, կամ էլ գնալ նոր արտահերթ ընտրությունների:
ArmLur.am-ի հետ զրույցում, «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը, արձագանքելով Հայկ Մարությանի առաջարկին, ասում է՝ իրենք պատրաստ են արտահերթ ընտրությունների.
«Մենք շատ պարզ բան ենք առաջարկում, ասում ենք՝ կօգնենք, որ քաղաքապետը փոխվի, բայց այդ դեպքում պետք է հայտարարություն հնչի, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ենթակա է ամբողջական իշխանափոխության: Հայկ Մարությանը պետք է հայտարարի, որ կիսում է մեր այս տեսակետը եւ պահանջում է ամբողջական իշխանափոխություն, սա մեր հանրության ուղերձն է ու հենց սրա համար են մեզ քվե տվել: Երկրորդ՝ քվե են տվել, որ փոխենք իշխանությունը Երեւանում, մենք պատրաստ ենք այս երկու ուղերձներն էլ սպասարկել: Մեր մանդատը պետք է օգտագործենք, որ Երեւանի քաղաքապետը ՔՊ-ական չլինի, առնվազն գոնե հայտարարության մակարդակով պետք է հնչի, որ կիսում են մեր այն տեսակետը, որ պետք է լինի ամբողջական իշխանափոխություն՝ համապետական մասշտաբով:
Սա է մեր առաջարկը, մնացած ով, ինչ կհայտարարի, արդեն իր գործն է, եթե նոր ընտրությունների հարց կա, մեզ համար խնդիր չէ, պատրաստ ենք մասնակցել դրան»,-ասաց նա:
comment.count (0)