Անդրանիկ Թևանյան

8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր՝ «Հայաստան» խմբակցությունից։

Ծնվել է 1974թ. մայիսի 5-ին Երևանում:

1997թ. ավարտել է Երևանի Ճարտարապետաշինարարական ինստիտուտի շինարարության էկոնոմիկա և կառավարում ֆակուլտետը: Ինժեներ-տնտեսագետ: 1999թ.՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (այժմ՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան) մագիստրատուրայի «Ճարտարագիտական մենեջմենթ» բաժինը: Ճարտարագիտության մագիստրոս: 2005թ.՝ Տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի ասպիրանտուրան: Տնտեսագիտության թեկնածու: Պահեստազորի լեյտենանտ:

1999-2000թթ. աշխատել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական: 2000-2001թթ.՝ «Ար» հեռուստաընկերության լրատվական հաղորդման գլխավոր խմբագիր, հեռուստաընկերության գործադիր տնօրեն: 2001թ.՝ Հանրային հեռուստատեսության տնտեսական-վերլուծական հաղորդաշարի վարող: 2002-2006թթ. դասավանդել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում, 2003-2013թթ.՝ Հայ-ռուսական (սլավոնական) պետական համալսարանում:

2009թ. հիմնադրել է «7 օր» (www.7or.am) լրատվավերլուծական կայքէջը և «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտը:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

«Մայր Հայաստան» խմբակացությունն ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին

«Մայր Հայաստան» խմբակացությունն ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 28-ի նիստում գրանցել է Երևանի ավագանու ընտրված անդամներին։ Նորընտիր ավագանիում «Մայր Հայաստան» խմբակցության կազմը ներկայացնում ենք ստորև․   1. Թևանյան Անդրանիկ Նորիկի   2. Փոստանջյան Զարուհի Համազասպի   3. Սուքիասյան Մանուկ Հենրիկի   4. Հարոյան Սամվել Անուշավանի   5. Մխիթարյան Դուստրիկ Վանուշի   6. Մանուկյան Մեսրոպ Գևորգի   7. Հակոբյան Սամվել Ռուբիկի   8. Ավագյան Ադրինե Էդուարդի   9. Պետրոսյան Թաթուլ Ռուշանի   10. Աղեկյան Սոննա Սուրենի   11. Ստեփանյան Գևորգ Արմենակի   12. Հայրապետյան Նարինե Սլավիկի   Ինչպես նախապես տեղեկացրել էինք՝ ոչ իշխանական թեկնածուի շուրջ կոնսենսուսի բացակայության պայմաններում «Մայր Հայաստան» դաշինքն ընտրում է նիստին չներկայանալու և քվորում չապահովելու միջոցով Երևանի ավագանու նոր ընտրություններ անցկացնելու ճանապարհը։
12:28 - 29 սեպտեմբերի, 2023
Կոնսենսուսի բացակայության պայմաններում «Մայր Հայաստանը» առաջարկում է Երևանի ավագանու նոր ընտրություններ

Կոնսենսուսի բացակայության պայմաններում «Մայր Հայաստանը» առաջարկում է Երևանի ավագանու նոր ընտրություններ

«Մայր Հայաստան» դաշինքը կոնսենսուսի բացակայության պայմաններում առաջարկում է Երևանի ավագանու նոր ընտրություններ։ Այս մասին հայտարարություն է տարածել դաշինքը։ ««Մայր Հայաստան» դաշինքը, լիարժեքորեն հանձնառու լինելով իր հայտարարած սկզբունքներին, մասնավորապես՝ հասնելու ամբողջական իշխանափոխության և նոր ազգային իշխանությունների ձևավորման, որի համար Երևանի ավագանու ընտրությունները դիտարկվում են որպես մեկնարկային քայլ, ինչի համար ստացել է մեր համաքաղաքացիների անգնահատելի վստահությունը, գտնում է, որ ոչ իշխանական դաշտում կոնսենսուսը միակ պայմանն է, որի պարագայում հնարավոր է հասնել «Քաղաքացիական պայմանագրի» իշխանազրկմանը։ Հաշվի առնելով այս առումով մեր հանրության հետ ազնվորեն գործելու անհրաժեշտությունը՝ կոչ ենք անում ավագանու ընտրությունների արդյունքում ընդդիմադիր հռչակված կուսակցություններին հանդես գալու աներկբա հայտարարություններով և դիրոքորոշումներով, որոնք տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք չեն տա և հնարավորություն կընձեռեն միասնական ջանքերով բացառելու գործող իշխանության վերարտադրումը։ Կոնսենսուսի բացակայության պարագայում՝ նիստին չներկայանալու և քվորում չապահովելու միջոցով Երևանի ավագանու նոր ընտրությունների անցկացումը կմնա միակ լուծումը ստեղծված իրավիճակում»,- ասված է հաղորդագրության մեջ։ 
16:13 - 28 սեպտեմբերի, 2023
Մարությանը դեմ չէ «Հանրային ձայնի» պայմանին, սակայն ինքը չի կարողանա վարչության պետ նշանակել․ պետք է հայտարարվի մրցույթ

Մարությանը դեմ չէ «Հանրային ձայնի» պայմանին, սակայն ինքը չի կարողանա վարչության պետ նշանակել․ պետք է հայտարարվի մրցույթ

Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսեց նաեւ Երևանի ավագանու ընտրություններից և նշեց՝ սա, իհարկե, կարեւոր թեմա չէ, ոչ մեկը չի էլ ուզում խոսել դրա մասին, սակայն օրենքը պարտադրում է, որ արդեն մի քանի օրից առաջին նիստը լինի, որտեղ պետք է լինի Երևանի քաղաքապետի ընտրությիւնը։ Նա հիշեցրեց իր առաջարկը, ըստ որի՝ ընդդիմադիր ուժերը անկախ քաղաքական հայացքներից պետք է ընտրեին մեկ ընդդիմադիր թեկնածու ու այդպիսով զրկեին իշխանությանը վերարտադրվելու հնարավորությունից։ Նա նշեց, որ առաջարկին չի արձագանքել «Հանրապետություն» կուսակցությունը, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ իրենք միանում են ՔՊ-ին։ «Անգամ եթե միանան, ապա միասին ունենում են 32 մանդատ, իսկ քաղաքային իշխանուլյունը ձևավորելու համար հարկավոր է 33, որն ունի այսպես ասած «իրական ընդդիմությունը»։ «Մայր Հայաստան» դաշինքը համաձայնել է տալ իրենց ձայները այդ միասնական թեկնածուրին առանց որևէ նախապայմանի։ Իրենց մաիկ ասելիքն այն էր, որ իրենք ուզում են լսել, որ այդ քաղաքական ուժը ուզում է, որ իշխանափոխություն լինի, այսինքն՝ ոչ միայն քաղաքային։ Բնականաբար, մենք դրա մասին բազմիցս հայտարարել եմ, հիմա ևս մեկ անգամ ասում եմ, որ մեր թիմը կարծում է, որ պիտի լինի իշխանափոխոպթյուն։ «Հանրային ձայնը» հայտարարեց, որ համաձայն են, սակայն այն պայմանով, որ վերահակողության վարչության պետի պաշտոնը տրվի իրենց կուսակզությանը։  Բացարձակ դեմ բան չունենք այստեղ, միակ բանը որ այստեղ մեզ խանգարում է, ի դեպ մեզ ձեռք կտա, որ լավ, պրոֆեսիոնալ մեկը գա ղեկավարի, բայց քանի որ վարչության պետը, ինքնին համայնքային ծառայող է, քաղաքապետը չի կարող նշանակել, լինում է մրցույթ և այդ մրցույթի շնորհիվ նոր ընտրվում է վարչության պետ։ Նա ընթերցեց համապատաախան օրենքը, ապա նշեց՝ չեն կարող այս պաշտոնը խոսք տալ, որևէ քաղաքական ուժի։ Նա ասաց, որ եթե ունեն լավ մասնագետ, որը կկարողանա գլուխ հանել ու լավ ձեւով վերահսկել համակարգը, թող գա, մասնակցի մրցույթին, հաղթեք այն, մեծ հաճույքով կնշանակենք։ Մարությանը նշեց՝ կխնդրի նաև, որ ստուգումները սկսեն հենց իրենից։ Դրա հետ կապված, Մարությանի խոսքով, իրենց մասնագետները հետաքրքիր լուծում են գտել․ այն է՝ ստեղծել Ավագանու քննող հանձնաժողով, որը պետք է ստեղծվի որևէ խմբակացության, այդ դեպքում՝ «Հանրային ձայնը» կուսակցության պահանջով, իսկ նախագահն էլ կլինի այդ կուսակցությունից։  Մարությանը նշեց՝ այդ հանձնաժողովի օգնությամբ կարող են ստուգել այն ամենը ինչ կուզեն, բոլոր փաստաթղթերը կտրամադրվեն, իր կողմից էլ հանձնարական կլինի՝ հատուկ ուշադրություն տրամադրվի այդ հանձնաժողովին։ Այդ հանձնաժողովը իր գործունեության արդյունքների մասին եզրակացությունը ներկայացնելու է Ավագանու նիստում․ այսինքն՝ բացի ստուգելուց, կարող են նաև հանրային ձևով ներկայացնել և բոլորն էլ կիմանան այդ մասին։   
19:56 - 27 սեպտեմբերի, 2023
Իմպիչմենտի գործընթացը կլինի այն պահին, երբ արդեն հստակություն կլինի. Թևանյան |armeniasputnik.am|

Իմպիչմենտի գործընթացը կլինի այն պահին, երբ արդեն հստակություն կլինի. Թևանյան |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի գործընթացը կլինի այն պահին, երբ արդեն հստակություն կլինի և՛ պատգամավորների, և՛ թեկնածուի մասով։ Այսօր Հանրապետության հրապարակում հանրահավաքի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ, Ազգային կոմիտեի անդամ Անդրանիկ Թևանյանը։ «Մինչ այդ կարևոր է համաժողովրդական ընդվզումը, որն արդեն մարդկանց հոգիներում է»,– նշեց Թևանյանը։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու չեն հրապարակում վարչապետի՝ իրենց թեկնածուի անունը, Թևանյանն ասաց՝ անունը գաղտնի չի պահվում, տրամաբանական ընթացք կա։ Նա նշեց, որ այս պահին առաջնահերթ խնդիրներ կան` տեղահանված մեր հայրենակիցներին օգնելն ու Սյունիքի հարցը, քանի որ մտավախություն կա նաև Սյունիքի ուղղությամբ հարձակման։ «Ես համոզված եմ, որ Հայաստանում իշխանության փոփոխությունից հետո և՛ Արցախում, և՛ Հայաստանում անվտանգային միջավայրը կտրուկ փոխվելու է, և այն սպառնալիքները, որ մենք տեսնում ենք, դրանք այլևս չենք տեսնելու կամ ընթացքում չենք տեսնելու։ Եթե այս իշխանությունը պատերազմ է բերում, ու մենք էլի պատերազմի նախաշեմին ենք իրենց պատճառով, նույն Նիկոլ Փաշինյանը հաստատ չի կարող ևս մեկ պատերազմ ղեկավարել և ևս մեկ պարտության տանել մեր ժողովրդին»,– ասաց Թևանյանը։ Նա ևս մեկ անգամ շեշտեց՝ իշխանափոխությունն անվտանգային գործոն է դարձել։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչպես կարելի է Արցախի վիճակը թեթևացնել, Թևանյանը նշեց՝ նախ պրահյան գործընթացից ընդհանրապես դուրս գալ, մեր դաշնակիցների՝ Ռուսաստանի և Իրանի հետ հարաբերությունները հստակեցնել ու բանակը վերականգնել։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
19:05 - 24 սեպտեմբերի, 2023
Անհնազանդության գործողությունները կավարտվեն 9։30. Թևանյան

Անհնազանդության գործողությունները կավարտվեն 9։30. Թևանյան

Հանրապետության հրապարակում ընթանում է հանրահավաք, որտեղ ելույթ են ունենում Ազգային կոմիտեի անդամները։Ազատության հրապարակում էլ հանրահավաք է անցկացնում Ազգային-ժողովրդավարական բևեռը։ Թևանյանը հանրահավաքին հայտարարեց, որ հիմա 4 ուղղությամբ անհնազանդության ակցիաներ են իրականացնելու՝  դեպի Ամիրյան փողոց, «Ռոսիա» կինոթատրոն, Աբովյան-Նալբանդյան և դեպի քաղաքապետարան։ Անհնազանդության գործողությունները կավարտվեն 9։30։  Թևանյանը քաղաքացիներին կոչ արեց բախումներ չունենալ ոստիկանության հետ, իսկ ոստիկաններին՝ բռնություն չկիրառել մասնակիցների նկատմամբ։ «Արցախի ու ՀՀ անվտանգության ապահովման համար կարևորագույն նախապայման է Հայաստանի իշխանության փոփոխությունը։ Մենք իհարկե, մեզ համար որպես այլընտրանքային իշխանություն խնդիրներ, ծրագրեր ենք ձևակերպում ու լուծումներ պատկերացնում, բայց Արցախին օգնելու համար պետք է իշխանությունը գործողություն անի, քանի որ իշխանությանն է պատկանում այդ դերակատարումը, ու քանի որ մենք չունենք հնարավորություն դա անելու, դրա համար ենք ասում, որ մեր գլխավոր խնդիրը այստեղ իշխանափոխությունն է»,- իր ելույթում ասաց Թևանյանը։ Խոսելով վաղվա անելիքների մասին՝ Թևանյանը նշեց, որ արդեն կազմակերպված խմբերը Երևանի ու մարզերի տարբեր հատվածներում, տարբեր ժամերի իրականացնեն հետևյալ 3 տիպի գործողությունները՝ «հավաքներ՝ համեմատաբար լայն մասշտաբով, քարոզչություններ այն քաղաքացիների համար, որոնք, միգուցե, «չեն խորացել այս իրավիճակի մեջ»,  2-րդը՝ երթեր, փողոց փակել, այլ գործողություններ փողոցներում, պուրակներում, այն խմբերը, որոնք դեռ պետք է ինքնակազմակերպվեն, վաղը իրենց համար թող լինի կազմակերպչական գործողությունների օր», - նշեց Թևանյանը։
20:33 - 22 սեպտեմբերի, 2023
Թևանյանը հայտարարեց, որ  հրապարակում վրան են տեղադրելու և չեն հեռանալու այդտեղից այնքան, մինչև Փաշինյանին չհեռացնեն իշխանությունից

Թևանյանը հայտարարեց, որ հրապարակում վրան են տեղադրելու և չեն հեռանալու այդտեղից այնքան, մինչև Փաշինյանին չհեռացնեն իշխանությունից

Անդրանիկ Թևանյանը հայտարարեց, որ Հանրապետության հրապարակում վրան են տեղադրելու և չեն հեռանալու այդտեղից այնքան, մինչև Նիկոլ Փաշինյանին չհեռացնեն իշխանությունից։  «Մենք մնալու ենք այստեղ մինչեւ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին ու հեռացմանը հասնելը։ Ես հիմա խնդրում եմ ձեզ՝ ովքեր ունեն այս հնարավորությունը, աջակցել անձամբ ինձ, և կոչ եմ անում 24-ժամյա ռեժիմով անընդհատ մնալ, և հիմա իմ բնակարանը դառնում է այս տարածքը, հիմա խնդրում եմ օգնեք տեղադրել այն վրանը, որտեղ ես մնալու եմ այնքան ժամանակ, մինչեւ ժողովուրդը գա, հավաքվի ու մենք միասին ժողովրդի ճնշմամբ հասնենք փոփոխությունների, որին զուգահեռ մենք խորհրդարանում իրականացնելու ենք իշխանազրկման գործընթաց»,- նշեց Թևանյանը։
23:41 - 19 սեպտեմբերի, 2023
Նիկոլ Փաշինյանը Հայաստանի եւ Արցախի անվտանգության գլխավոր սպառնալիքն է, եւ միայն նրա հեռացմամբ է հնարավոր անվտանգության ապահովում․ Անդրանիկ Թևանյան

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի եւ Արցախի անվտանգության գլխավոր սպառնալիքն է, եւ միայն նրա հեռացմամբ է հնարավոր անվտանգության ապահովում․ Անդրանիկ Թևանյան

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի եւ Արցախի անվտանգության գլխավոր սպառնալիքն է, եւ միայն նրա հեռացմամբ է հնարավոր Հայաստանի եւ Արցախի անվտանգության ապահովում։ Այս մասին Հանրապետության հրապարակում հայտարարել է Անդրանիկ Թևանյանը։ «Մենք այս պայքարը որեւէ կերպ ոչ իրավունք ունենք, ոչ էլ ուզում ենք դադարեցնել, եւ այս պայքարը պետք է հասցնել հաղթական ավարտի։ Կա հետեւյալ ճանապարհը․ բոլորս շարունակում ենք մնալ այստեղ, երկրորդը՝ ես հիմա կոչ եմ անում մեր քաղաքացիներին մայրաքաղաքի, մարզերի, բոլորդ հավաքվեք Հանրապետության հրապարակում։  Որքան բազմամարդ, խաղաղ ու անցնցում լինի մեր գործողությունը, այնքան ավելի արագ ու հեշտ կհեռացնենք Նիկոլ Փաշինյանին, իշխանության աղբյուրը ժողովուրդն է, եւ իշխանության աղբյուր ժողովուրդն իր ճնշմամբ պետք է իրականացնի իշխանափոխություն։ Ես նաեւ առաջարկում եմ մեր այստեղի պրոցեսներին զուգահեռ քաղաքական ուժերին նախաձեռնել Նիկոլ Փաշինյանի հեռացման գործընթաց իմպիչմենտի միջոցով»,- ասաց նա։ Նրա խոսքով՝ որպեսզի կարողանանք իշխանության փոփոխություն իրականացնել, քաղաքական բոլոր ուժերը, խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերը պետք է իրենց ջանքերը ներդնեն համապատասխան հզորություն հավաքելու եւ այդ տեխնոլոգիան կիրառելու, որպեսզի Նիկոլ Փաշինյանին հեռացնեն կառավարությունից եւ ձեւավորեն նոր, ազգային կառավարություն։ «Բոլորս պահպանում ենք մաքսիմալ միասնականություն, կարգապահություն եւ թիմային ոգի։ Մենք վերցնում ենք այդ պատասխանատվությունը, որպեսզի պայքարը հասցնենք հաղթական ավարտի։ Համաձա՞յն եք այդ տարբերակով։ Վանկարկում են այո։ Ուրեմն ձեզ կոչ եմ անում որեւէ այլ սադրանքի, այլ թելադրանքի չենթակրվել, միասնական ջանքերով, միասին, հետեւողականորեն եւ համախմբված, հավատացնում եմ ձեզ, ինչպես ես քսանհինգ օր թաղեթաղ ընկած բակերով անցնելով համոզում ու ապացուցում էի, որ կռիվն անիմաստ չէ, որ կարելի է գրիչով կրակել, որպեսզի թշնամին չհարձակվի, մենք ինչքան կարողացանք, դա արեցինք, բայց մեզ հաջողվեց ՔՊ-ին իշխանազրկել, նույնը հիմա է տեղի ունենալու միասնական ջանքերով»,- ասաց Թևանյանը։
21:34 - 19 սեպտեմբերի, 2023
Հայաստանում պետք է ձեւավորվի նոր ժամանակավոր կառավարություն. զուգընթաց նախաձեռնենք կոմիտե. Թեւանյան
 |news.am|

Հայաստանում պետք է ձեւավորվի նոր ժամանակավոր կառավարություն. զուգընթաց նախաձեռնենք կոմիտե. Թեւանյան |news.am|

news.am: Հայաստանում պետք է ձեւավորվի նոր ժամանակավոր կառավարություն. Դրան զուգընթաց մենք նախաձեռնելու ենք համապատասխան կոմիտեի ձեւավորում, որը կառաջնորդի, կկառավարի եւ կկազմակերպի հանրության բոլոր գործողությունները եւ մենք միասնաբար կիրականացնենք այն փոփոխությունները, որոնց սպասում է մեր ժողովուրդը: Այս մասին Կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը: «Այդ կոմիտեն պետք է վերցնի պատասխանատվություն՝ անցումային իրավիճակում երեւույթները եւ  գործընթացները կառավարելի պահելու համար»,-ասաց նա: Թեւանյանը դիմեց Նիկոլ Փաշինյանին. «Նիկոլ Փաշինյան, անձամբ դիմում եմ քեզ, դու փախար ամբողջ ընտրարշավի ընթացքում, չերեւացիր աչքիս ու չմտար բանավեճի մեջ: Հիմա դու հնարավորություն ունես կատարելու քայլ, որը մեր երկիրը կարող է հետ պահել ցնցումներից: Հրաժարվիր պրահյան գործընթացից, հրաժարվիր Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու հայտարարությունից եւ երրորդը, Հայաստանը պարտավոր է տեր կանգնի Արցախի անվտանգությանը: Արցախի անվտանգության ապահովումը Հայաստանի սահմանադրական հանձնառությունն է, եթե որեւէ ղեկավար դրանից հրաժարվում է, ապա դա պետական դավաճանություն է: ՇՄենք կոչ ենք անում հրաժարվել այդ քաղաքականությունից եւ առանց ցնցումների, բախումների, քննարկել իշխանությունից հեռանալու հարցը եւ Հայաստանում ձեւավորել համախոհաբար նոր ժամանակավոր կառավարությունը»:
19:59 - 19 սեպտեմբերի, 2023
Պատրաստ ենք արտահերթ ընտրությունների. Անդրանիկ Թեւանյանը՝ Հայկ Մարությանի առաջարկի մասին |armlur.am|

Պատրաստ ենք արտահերթ ընտրությունների. Անդրանիկ Թեւանյանը՝ Հայկ Մարությանի առաջարկի մասին |armlur.am|

armlur.am: Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը Երեւանի ավագանու ընտրություններում անցողիկ շեմը հատած 3 քաղաքական ուժերին՝ «Հանրապետություն», «Հանրային ձայն» կուսակցություններին եւ «Մայր Հայաստան» դաշինքին երեկ երկու առաջարկ էր ներկայացրել՝ կամ գալ եւ առանց վերապահումների քվեարկել իր թեկնածության օգտին, կամ էլ գնալ նոր արտահերթ ընտրությունների: ArmLur.am-ի հետ զրույցում, «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը, արձագանքելով Հայկ Մարությանի առաջարկին, ասում է՝ իրենք պատրաստ են արտահերթ ընտրությունների. «Մենք շատ պարզ բան ենք առաջարկում, ասում ենք՝ կօգնենք, որ քաղաքապետը փոխվի, բայց այդ դեպքում պետք է հայտարարություն հնչի, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ենթակա է ամբողջական իշխանափոխության: Հայկ Մարությանը պետք է հայտարարի, որ կիսում է մեր այս տեսակետը եւ պահանջում է ամբողջական իշխանափոխություն, սա մեր հանրության ուղերձն է ու հենց սրա համար են մեզ քվե տվել: Երկրորդ՝ քվե են տվել, որ փոխենք իշխանությունը Երեւանում, մենք պատրաստ ենք այս երկու ուղերձներն էլ սպասարկել: Մեր մանդատը պետք է օգտագործենք, որ Երեւանի քաղաքապետը ՔՊ-ական չլինի, առնվազն գոնե հայտարարության մակարդակով պետք է հնչի, որ կիսում են մեր այն տեսակետը, որ պետք է լինի ամբողջական իշխանափոխություն՝ համապետական մասշտաբով: Սա է մեր առաջարկը, մնացած ով, ինչ կհայտարարի, արդեն իր գործն է, եթե նոր ընտրությունների հարց կա, մեզ համար խնդիր չէ, պատրաստ ենք մասնակցել դրան»,-ասաց նա:
10:22 - 19 սեպտեմբերի, 2023
ՔՊ-ն ուզում է վերահաշվարկ անել ու 1 մանդատը խլել ժողովրդից․ Անդրանիկ Թևանյան |panorama.am|

ՔՊ-ն ուզում է վերահաշվարկ անել ու 1 մանդատը խլել ժողովրդից․ Անդրանիկ Թևանյան |panorama.am|

panorama.am: «Իշխանությունները շատ ծանր են տարել իրենց պարտությունը Երևանի ավագանու ընտրություններում և պատրաստվում են շատ կեղտոտ օպերացիայի»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարում է «Մայր Հայաստան» դաշինքի Երևանի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանը։ Նա նշում է. «Ինձ հասած տեղեկություններով՝ վաղը իրենք բոլոր տեղամասային ընտրատարածքներում վերահաշվարկ են ուզում իրականացնել և մի հարյուր ձայների տարբերությունը՝ 100-200 ձայնի, որով պարտվել են, փոքրամասնություն են կազմել Երևանի ավագանու կազմում,  ուզում են վերահաշվարկի միջոցով կեղծել և վերանայել ընտրության արդյունքները, և այդ մեկ մանդատը խլել մեր ժողովրդից։ Եթե վաղը հանկարծ Նիկոլենք որոշեն իրենց օգտին վերանայել ընտրության արդյունքները և գողանալ ժողովրդից այդ մեկ մանդատը, ես անձամբ կոչ եմ անելու բոլորին դուրս գալ փողոց, տեր կանգնել ժողովրդի քվեին։ Կոչ եմ անում բոլոր  հասարակական, քաղաքական շրջանակներին։ Իրենք դրան են պատրաստվում ակնհայտորեն, որոշել են վերահաշվարկի միջոցով մախինացիաներ իրականացնել։ Մեր վստահված անձանց կուղարկենք այդ հաշվարիկներին։  Ժողովրդին էլ կոչ եմ անում պատրաստ լինել և տեր կանգնել իրենց քվեին։ Հարգելի քաղաքացիներ, ես ձեզ կոչ եմ անում՝ լինել պատրաստ։ Եթե հանկարծ մենք ընտրատեղամասերից տեղեկություն ստացանք, որ սրանք որոշում են կայացնում, որ պետք է վերահաշվարկ իրականացնել, բոլորս պետք է դուրս գանք պայքարի։ Սա կարևորագույն խնդիր է բոլորիս համար։ Զգուշացնում եմ «Քաղաքացիական պայմանագրին» հանկարծ չփորձեն այդպիսի բան անել, որովհետև այն ամենը, ինչ տեղի է ունենալու, իրենց պատասխանատվության վրա է»։ 
09:34 - 19 սեպտեմբերի, 2023
«Հանրային ձայնը» Մարությանի առաջարկին համաձայնություն չի տա․ Վարդան Ղուկասյանի նախապայմանը փաստաթուղթ ստորագրելն է

«Հանրային ձայնը» Մարությանի առաջարկին համաձայնություն չի տա․ Վարդան Ղուկասյանի նախապայմանը փաստաթուղթ ստորագրելն է

«Հանրային ձայնը» «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի առաջարկին համաձայնություն չի տա։ Այս մասին հայտարարեց Վարդան Ղուկասյանը՝ նշելով, որ Անդրանիկ Թևանյանի հետ կապված խնդիր չի տեսնում, քանի որ վերջինս պատրաստ է համագործակցության։  Ղուկասյանը նշեց՝ իրեն հարկավոր է այնպիսի փաստաթուղթ, որով վերահսկողության ապարատը կտրվի իրեն, և այն էլ դա կկրի ժամանակավոր բնույթ, չի տևելու տարիներ կամ ամիսներ, քանի որ «Նիկոլ Փաշինյանին բանտարկելու գործը կտևի շաբաթներ, իսկ եթե իշխանափոխությունից հետո Մարությանը ուզի շարունակել կառավարել, կարող է մնալ»։  «Միմիայն փաստաթուղթ․ նստում ենք և ստորագրում ենք․ դրանից հետո դու կդառնաս քաղաքապետ, կզբաղվես քաղաքով, իսկ Վարդան Ղուկասյանին ճանապարհ ես տալիս, որ գա, «մաքրի և տանի»՝ կարող ես նաև չմասնակցել իշխանափախոթյանը։ Նույնը վերաբերում է մյուս ընդդիմադիրներին ևս․ այսպիսին է իմ պատասխանը Հայկ Մարությանին»,- ասաց Ղուկասյանը՝ կրկին առաջարկելով նստել, ընդդիմադիր ուժերով առցանց քննարկում անցկացնել և ստորագրել փաստաթուղթ։ Հիշեցնենք, որ Վարդան Ղուկասյանը հայտարարել էր՝ «Հանրային ձայն» կուսակցությունը պատրաստ է կոալիցիա կազմել «Ազգային առաջընթաց» կուսակցության և «Մայր Հայաստան» դաշինքի հետ։ Թե ով կլինի քաղաքապետ՝ ինքը, Հայկ Մարությանը, թե Անդրանիկ Թևանյանը, ըստ նրա, քննարկման առարկա է։ Նա նշել էր, որ կողմ է երկուսից մեկի քաղաքապետ դառնալուն, բայց վերահսկողական ապարատը պետք է անցնի «Հանրային ձայն» կուսակցությանը։ Անդրանիկ Թևանյանը հայտարարել էր, որ իրենք պատրաստ են կոալիցիա կազմելու և օգնելու, որ Մարությանը համապատասխան ձայներ հավաքի այն դեպքում, երբ հասկանան, որ Մարությանը կիսում է իրենց՝ ամբողջական իշխանափոխության օրակարգը։ Հայկ Մարությանը իր հերթին անցողիկ շեմը հաղթահարած 3 ընդդիմադիր ուժերին ներկայացրել է իրենց առաջարկը, ըստ որի ինքը պետք է առաջադրվեր քաղաքապետի թեկնածու, իսկ ընդդիմադիր երեք կուսակցությունները առանց որևէ նախապայմանի պետք է ընտրեն իրեն։ Եթե այս տարբերակին համաձայնություն չեն տալիս ընդդիմադիր ուժերը, ապա, Մարությանի առաջարկած մյուս տարբերակն այն է, որ գնան քաղաքային նոր ընտրության։ 
21:47 - 18 սեպտեմբերի, 2023