Ռուբեն Գևորգյանը՝ «Ծաղիկ Ռուբոն», Դավթաշենում այգին հողին է հավասարեցրել |fip.am|
14:25 - 31 հոկտեմբերի, 2019

Ռուբեն Գևորգյանը՝ «Ծաղիկ Ռուբոն», Դավթաշենում այգին հողին է հավասարեցրել |fip.am|

fip.am: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը օգոստոսի 2-ին 1in.am-ի եթերում (40:25—41:20) հայտարարել էր, որ մայրաքաղաքում կա փոսի վերածված այգի, որը սեփականաշնորհված է նախկին թաղապետի դստեր անունով։

«Գալիս են մարդիկ՝ սա իմ հողատարածքն է, ուզում եմ ստեղ շենք կառուցել։ Ես հատիկ-հատիկ բոլորը նայում եմ և հենց տեսնում եմ կասկածելի է, կա Google Earth ծրագիր, որտեղ կարողանում ես ժամանակային հետ տալ։ Հետ ես տալիս, տեսնում ես մեծ այգի է, որը փոսի է վերածվել»,- նշել էր Մարությանը՝ հավելելով, որ այդ տարածքը գլխավոր հատակագծով այգի է եղել, սակայն անհասկանալի պատճառներով օտարվել է։

«Օտարվել է և ո՞ւմ է օտարվել՝ էտ վարչական շրջանի թաղապետի աղջկա անունով»,- հավելել էր Մարությանը (11:21:20)։ Մարությանը հարցազրույցում նշել է, որ նա կանգնեցրել է գործընթացը, և գործն ուղարկվել է դատախազություն։

Ո՞վ և ինչպե՞ս է տիրացել այգուն

«Փաստերի ստուգման հարթակը» պարզեց, որ տարածքը, որի մասին նշում է քաղաքապետը, գտնվում է Դավթաշենի Տիգրան Պետրոսյան փող. 40 հասցեում։ Այն պատկանում է Դավթաշենի 1996-99 թվականների թաղապետ Ռուբեն Գևորգյանի (Ծաղիկ Ռուբո) դստերը՝ Արմենուհի Գևորգյանին։ Թեև Ռուբեն Գևորգյանը հանրայնորեն հայտարարել է, որ այգին պատկանում է իրեն։

Ո՞վ է Ռուբեն Գևորգյանը

Ռուբեն Գևորգյանը Դավթաշենի թաղապետի պաշտոնը զբաղեցրել է 1996 թ. հոկտեմբերի 11-ից մինչ 1999 թ. մայիսի 8-ը։ Նա 1999-ից 2003-ը եղել է ԱԺ պատգամավոր՝ ընտրվելով թիվ 7 ընտրատարածքից։ Մինչ 2000 թ. մայիսը Գևորգյանը եղել է Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի կողմից ստեղծված «Միասնություն» խմբակցության անդամ, իսկ հետո «Հայաստան» պատգամավորական խմբի անդամ։

Հետագայում Գևորգյանն անդամակցել է Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը և 2009-ին պատգամավոր է դարձել ԲՀԿ ցուցակով։ 2012-ին Գևորգյանը կրկին ընտրվել է պատգամավոր ԲՀԿ համամասնական ցուցակով։ Նա ԲՀԿ-ից հեռացել է 2017-ին։ Ռուբեն Գևորգյանի հարազատները գրեթե միշտ պաշտոններ են զբաղեցրել Դավթաշենի համայնքապետարանում։ 2008-2012 թվականներին Դավթաշենի թաղապետ է եղել նրա եղբորորդին՝ Արթուր Գևորգյանը, իսկ 2012-2018-ին՝ քրոջորդին՝ Ռուսլան Բաղդասարյանը։

Շարունակությունը՝ fip.am:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել