«Ազատազէն»-ը պահանջում է ռազմական դրություն մտցնել Հայաստանում
10:17 - 20 սեպտեմբերի, 2023

«Ազատազէն»-ը պահանջում է ռազմական դրություն մտցնել Հայաստանում

«Ազատազէն» ռազմակրթական հասարակական կազմակերպություն խորհուրդը տարածել է հայտարարություն՝ ՀՀ կառավարությունից պահանջելով հայտարարել ռազմական դրություն․

«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ ՀՀ կառավարությունից պահանջում ենք՝ այսօր մինչև 14:00 հայտարարել ռազմական դրություն, սկսել զորահավաք. պետական և մասնավոր ամբողջ ռեսուրսն ուղղել Արցախի և Արցախում ապրող ՀՀ քաղաքացիների պաշտպանությանը։

Դիմում ենք մեր հայրենակիցներին, ռազմամարզական կառույցների ներկայացուցիչներին այսօր՝ սեպտեմբերի 20-ին ժամը 14:00 հավաքվել Գ. Նժդեհի արձանի մոտ միասին քննարկելու մեր հետագա անելիքները։

Անթույլատրելի ենք համարում ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության այսօրինակ պահվածքը Արցախում հաստատակամորեն պայքարող ՀՀ քաղաքացիների՝ մեր հայրենակիցների հանդեպ:

Սպասում ենք բոլոր մեր հայրենակիցներին, ովքեր հետագա իրադարձությունների դեպքում պատրաստ են նաև զենքով պաշտպանել մեր երկիրն ու քաղաքացիներին»,- ասված է հաղորդագրության մեջ։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել