Արցախից Գորիս տեղահանության ճանապարհին  մոտ 60 տարեկան տղամարդ է մահացել. Լուսինե Ղարախանյան |news.am|
21:16 - 26 սեպտեմբերի, 2023

Արցախից Գորիս տեղահանության ճանապարհին մոտ 60 տարեկան տղամարդ է մահացել. Լուսինե Ղարախանյան |news.am|

news.am: Արցախից Գորիս տեղահանության ճանապարհին  մոտ 60 տարեկան տղամարդ է մահացել: Այս մասին հայտնեց Արցախի նախագահի խորհրդական Լուսինե Ղարախանյանը՝ նշելով որ դեպքը տեղի է ունեցել Արցախի Հանրապետության տարածքում՝ մինչեւ Հակարիի կամուրջ հասնելը:

«Մենք էլ չհասկացանք՝ ոնց տեղի ունեցավ դեպքը: Ինքը մոտ 60 տարեկան տղամարդ էր, Շուշիից տեղահանված էր, ընտանիքի՝ որդիների, կնոջ, հարսների հետ էին գալիս, դուրս եկավ ձորի մոտ էր կանգնած, չհասկացանք՝ գլուխը պտտվեց, թե ինֆարկտ էր ստացել, ու գլորվել էր ձորը: Տղաները մինչեւ հասան մահացած էր, դին տեղափոխել են Գորիս, կպարզեն մահվան պատճառը»,-ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել