Հիմնանորոգման նախագծային աշխատանքներով պայմանավոված՝ Դիլիջանի և Պուշկինի թունելները ժամանակավորապես փակ կլինեն
10:29 - 29 սեպտեմբերի, 2023

Հիմնանորոգման նախագծային աշխատանքներով պայմանավոված՝ Դիլիջանի և Պուշկինի թունելները ժամանակավորապես փակ կլինեն

Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Սևանի լեռնանցքի թունելի (Դիլիջանի թունել) և Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Պուշկինի լեռնանցքի թունելի (Պուշկինի թունել) հիմնանորոգման նախագծային աշխատանքներով պայմանավորված՝ ժամանակավորապես դադարեցվելու է ճանապարհային երթևեկությունը Սևանի լեռնանցքի թունելով՝ հոկտեմբերի 2-ից մինչև հոկտեմբերի 6-ը՝ ժամը 22:00-ից մինչև 06:00, իսկ Պուշկինի լեռնանցքի թունելով՝ հոկտեմբերի 6-ից մինչև հոկտեմբերի 10-ը՝ ժամը 22:00-ից մինչև 06:00։

Այս մասին տեղեկանում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել