Անահիտ Ավանեսյանն այսօր եղել է նաև Վայքի հումանիտար կայանում տեղակայված բժշկական կետում։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
«Այստեղ նույնպես հերթապահություն է իրականացնում շտապօգնության ծառայությունը:
ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Վայոց ձոր» մասնաճյուղի աշխատակիցները ևս ներգրավված են աշխատանքներում` հետևելու սանիտարահամաճարակային կանոնների պատշաճ պահպանմանը։
Նախարարը զրուցել է քաղաքացիների և բուժանձնակազմի հետ, լսել նրանց կարիքները` ըստ պահանջի համալրելու տրամադրվող բուժծառայությունը», - նշված է հաղորդագրության մեջ։
comment.count (0)