azatutyun.am: Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսին այսօր հանդիպել է Թեհրանում գտնվող Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովի հետ։
Ըստ IRNA գործակալության, Ռաիսին թե՛ Խալաֆովի, թե՛ ավելի վաղ Թեհրան այցելած Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ ունեցած հանդիպումների ժամանակ շեշտել է, որ ՆԱՏՕ-ի ուժերի ներկայությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում Իրանի համար անընդունելի է։
comment.count (0)