ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը դադարեցրել է աշխատանքն Ադրբեջանում
 |civilnet.am|
12:11 - 06 մայիսի, 2025

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը դադարեցրել է աշխատանքն Ադրբեջանում |civilnet.am|

civilnet.am: ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը (UNFPA) ավարտել է իր 30-ամյա գործունեությունն Ադրբեջանում։ Այս մասին տեղեկանում ենք UNFPA-ի պաշտոնական կայքից։

«Ադրբեջանում 30-ամյա ներկայության ընթացքում UNFPA-ն կարևոր դեր է խաղացել՝ աջակցելով կառավարությանը, ինչպես նաև ազգային և տեղական այլ գործընկերներին՝ մայրական առողջության բարելավման, գենդերային բռնության դեմ պայքարի և ապացույցների վրա հիմնված ժողովրդագրական քաղաքականությունների խթանման հարցերում»,- հայտնում են ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամից։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ UNFPA-ի համագործակցությունն Ադրբեջանի հետ կշարունակվի՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի, ինչպես նաև կազմակերպության կենտրոնակայանի միջոցով։

Իր երկրում այս կառույցների գրասենյակները փակելու որոշումն Ադրբեջանինն է։

Շարունակությունը՝ civilnet.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել