ԼՂ-ից ՀՀ տեղափոխված 303 բուժառու շարունակում է ստացիոնար բուժում ստանալ, վերակենդանացման բաժանմունքներում գտնվում է 5 երեխա
 |tert.am|
20:52 - 06 հոկտեմբերի, 2023

ԼՂ-ից ՀՀ տեղափոխված 303 բուժառու շարունակում է ստացիոնար բուժում ստանալ, վերակենդանացման բաժանմունքներում գտնվում է 5 երեխա |tert.am|

tert.am: Առաջնային բուժհաստատություններում հաշվառվել է Լեռնային Ղարաբաղից ժամանած 13,415 անձ, ինչը տեղահանված բոլոր անձանց ընդհանուր թվի մոտ 13,5 տոկոս է կազմում։

Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ ԼՂ-ից ՀՀ տեղափոխված 303 բուժառու շարունակում է ստացիոնար բուժում ստանալ հայաստանյան տարբեր բուժհաստատություններում։ Նրանցից 113-ի վիճակը գնահատվում է ծանր, 11-ինը՝ ծայրահեղ ծանր։ Վերակենդանացման բաժանմունքներում գտնվում է 5 երեխա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել