tert.am: Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը հավանություն է տվել հիմնական օրենքի «40-րդ կետի» ներդրմանը, որը նշանակում է պատերազմի պաշտոնական հայտարարում։
Այս մասին, ինչպես նշում է timesofisrael.com-ը, հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։
Նշենք, որ Պաղեստինի ՀԱՄԱՍ խմբավորման կողմից Գազայի հատվածի մերձակայքում գտնվող իսրայելական համայնքների վրա իրականացված զանգվածային հարձակման և Իսրայելի ուղղությամբ արձակված հազարավոր հրթիռների հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 500-ը, հայտնում է timesofisrael.com-ը:
Զոհվածների թվում կան տասնյակ զինվորներ և ոստիկաններ։
Իսրայելի առողջապահության նախարարությունը հաստատում է նաև, որ հիվանդանոցներում վիրավորների թիվը հասել է 2048-ի, 20-ը ծայրահեղ ծանր վիճակում են, 330-ը՝ ծանր վիրավորներ։
comment.count (0)