Իսրայելի արտգործնախարարը Սիրիայի հետ սահմանին հանդիպել է ՄԱԿ-ի զորքերի հրամանատարի հետ
 |news.am|
11:06 - 03 հունվարի, 2025

Իսրայելի արտգործնախարարը Սիրիայի հետ սահմանին հանդիպել է ՄԱԿ-ի զորքերի հրամանատարի հետ |news.am|

news.am: Իսրայելի արտգործնախարար Գեդեոն Սաարն այցելել է Սիրիայի հետ սահման և հանդիպել այդ տարածքում տեղակայված ՄԱԿ-ի զորքերի հրամանատարի հետ, հայտնում է Times of Israel-ը։

Քեմփ Զիվանտ ճամբարում տեղակայված ՄԱԿ-ի Անջատման դիտորդական ուժերի բազայում Սաարը հանդիպել է գեներալ-մայոր Պատրիկ Գոշային՝ UNDOF զինադադարի վերահսկողության հրամանատարին, ինչպես նաև Իսրայելի և Սիրիայի սահմանը հսկող ուժերի այլ բարձրաստիճան սպաների:

«Մենք քննարկել ենք Իսրայելի պաշտպանության բանակի և նրանց ուժերի միջև արդյունավետ համագործակցությունը։ UNDOF-ի ուժերը հարձակման են ենթարկվել ծայրահեղական զինված խմբավորումների կողմից բուֆերային գոտում՝ խախտելով Անջատման համաձայնագիրը: Իսրայելը ուշադիր հետևում է Սիրիայում տիրող իրավիճակին և չի վտանգի սեփական անվտանգությունը։ Մենք ոչ մի ճակատում թույլ չենք տա հոկտեմբերի 7-ի դեպքերի կրկնությունը»,- գրել է Սաարը X սոցիալական ցանցում։

 

Գլխավոր նկարը՝ Times of Israel-ի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել