Իսրայելի ազգային ավիափոխադրողը դադարեցրել է Թել Ավիվից Մոսկվա չվերթերը մինչև 2025-ի մարտի վերջ
 |1lurer.am|
14:53 - 30 դեկտեմբերի, 2024

Իսրայելի ազգային ավիափոխադրողը դադարեցրել է Թել Ավիվից Մոսկվա չվերթերը մինչև 2025-ի մարտի վերջ |1lurer.am|

1lurer.am: Իսրայելի ազգային ավիափոխադրող El Al ընկերությունը հայտարարել է, որ երկարացնում է Թել Ավիվից Մոսկվա չվերթերի դադարեցումը մինչև 2025 թվականի մարտի վերջ:

«Իրավիճակի համապարփակ գնահատումից հետո El Al-ը դադարեցնում է Թել Ավիվ-Մոսկվա երթուղով իր բոլոր չվերթերը մինչև ձմեռային չվացուցակի ավարտը»,- ասված է ընկերության հաղորդագրության մեջ:

Դեկտեմբերի 26-ին El Al-ը մեկ շաբաթով դադարեցրել էր թռիչքները դեպի Ռուսաստան։ Դա տեղի է ունեցել Ղազախստանում «Ադրբեջանական  ավիաուղիների» ինքնաթիռի կործանման հաջորդ օրը:

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հանձնարարել է Հանրապետության ավիաընկերություններին անորոշ ժամկետով կասեցնել թռիչքները դեպի ՌԴ 10 քաղաք՝ հիմք ընդունելով անվտանգության նկատառումները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել