Հոկտեմբերի 26-ին Երևանի ավագանու արտահերթ նիստ կգումարվի
11:25 - 21 հոկտեմբերի, 2023

Հոկտեմբերի 26-ին Երևանի ավագանու արտահերթ նիստ կգումարվի

Հոկտեմբերի 26-ին կգումարվի Երևանի ավագանու արտահերթ նիստ: Այդ մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանից.

«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասով, Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N1-Ն որոշման հավելվածի 73-րդ կետով, Երևանի քաղաքապետի 2023 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 3380-Ա որոշմամբ. 1. 2023 թվականի հոկտեմբերի 26-ին՝ ժամը 10.00-ին, գումարել Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ»:

Համաձայն արտահերթ նիստի օրակարգի մասին հայտարարության` քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնին հավակնում է ՔՊ վարչության անդամ, ԱԻ նախկին նախարար Արմեն Փամբուխչյանը, իսկ քաղաքապետի տեղակալների թեկնածուներ են ՔՊ-ական Լևոն Հովհաննիսյանը, Սուրեն Գրիգորյանը և «Հանրապետություն» կուսակցության անդամ Սարգիս Մադաթյանը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել