Լևոն Զուրաբյանը միացավ հանրային տրանսպորտի թանկացման դեմ բողոքի ակցիային |news.am|
15:25 - 15 հունվարի, 2025

Լևոն Զուրաբյանը միացավ հանրային տրանսպորտի թանկացման դեմ բողոքի ակցիային |news.am|

news.am: «Եկել եմ աջակցելու Հայկ Մարությանի կողմից կազմակերպված արշավին, որովհետև շատ ճիշտ գաղափար է դրված այս արշավի հիմքում։ Կարծում եմ, որ Հայկ Մարությանը Տիգրան Ավինյանի հետ բանավեճի ժամանակ էլ ապացուցեց, որ իր հաշվարկները ճիշտ են, ես դրանք ստուգել եմ»,- նշեց Լևոն Զուրաբյանը։

«Երբ Հայկ Մարությանն ասում է, որ սուբսիդիան ունի սոցիալական և էկոլոգիական իմաստ, ուզում եմ հավելել, որ այն ունի նաև ներդրումային իմաստ։ Տրանսպորտային երթևեկությունը Երևանի տնտեսության արյունն է, որքան արյունն աշխուժանում է, այնքան տնտեսության համար շահավետ է։ Շատ դեպքերում, մարդիկ, օրինակ, հրաժարվում են որևէ աշխատանքի անցնելուց, որովհետև տրանսպորտային ծախսերն այդ աշխատանքը անիմաստ են դարձնում։ Հիմա եթե տրանսպորտային ծախսերը սահմանափակվեն այս սուբսիդիայի շնորհիվ, մարդիկ ավելի ակտիվ կներգրավվեն այդ աշխատանքներին, և՛ գործատուները դրանից կշահեն, և՛ աշխատողները»,- նշեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքացիների հետ հանրային տրանսպորտի թանկացման դեմ բողոքի ակցիա է իրականացնում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել