Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտակարգ և լիազոր դեսպանին
10:10 - 16 հունվարի, 2025

Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտակարգ և լիազոր դեսպանին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է ՀՀ-ում Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտակարգ և լիազոր դեսպան Ալեն դը Մյուզյեին: 

Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։ 

Կողմերը փաստել են, որ առկա է լայն դաշտ՝ երկուստեք ծրագրեր իրականացնելու համար:

Հանդիպման շրջանակում Երևանի քաղաքապետը դեսպանին է ներկայացրել քաղաքաշինական այն խոշոր նախագծերը, որոնք կարող են ներդրումային հետաքրքրություն ունենալ: Տիգրան Ավինյանը նշել է, որ Երևանը մեծ առաջընթաց է գրանցում քաղաքաշինության ոլորտում՝ բարելավելու անվտանգությունը, հարմարավետությունը և գրավչությունը ինչպես բնակիչների, այնպես էլ քաղաքի հյուրերի համար:

Շնորհակալություն հայտնելով գործակցության պատրաստակամության համար՝ դեսպան Ալեն դը Մյուզյեն նշել է, որ իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը՝ երկուստեք հարաբերությունների հաստատման ու գործնական ծրագրերի իրականացման համար։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել